Ներքին 2 տարի առաջ - 15:35 08-01-2024

Այս գործը խաշ կերած, չլողացած գործ է. ինչին ձեռ ես տալիս՝ փլվում է. Աշոտյան

Այս հարցի քննությունը եւս մեկ անգամ ապացուցում է, որ սա սարքած գործ է: Այս մասին այսօր՝ հունվարի 8-ին, դատական նիստի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Դատավոր Վահե Դոլմազյանը կոչ արեց դատարանում ելույթ ունենալիս խոսքն ուղղել դատարանին եւ հայացքն ուղղել ոչ թե դահլիճին, այլ դատարանին, ինչին Աշոտյանն արձագանքեց. «Ինձ կասե՞ք օրենքի այն հղումը, որով դուք պահանջում եք ինձ ակնդետ ձեզ վրա նայել: Ես դիմում եմ դատարանին, իսկ նիստի կարգով սահմանված չէ՞՝ ինչ անկյան տակ կարող եմ մեջքը թեքել կամ ուղիղ նստել: Դուք վոլյունտարիզմով մի զբաղվեք: Ո՞ր օրենքով ես պետք է ձեզ վրա նայեմ, երբ զրուցում եմ: Եթե չկա, իմ մոտ տպավորություն է, որ ձեր պահանջը ոչ միայն անառողջ է, այլեւ անօրինական»:

Երբ դատարանում ծիծաղի ձայներ լսվեցին, դատավորն ասաց. «Եթե որեւէ մեկի համար այս պրոցեսը ծիծաղաշարժ է, թող դուրս գա նիստերի դահլիճից:

«Հայացքիս պատճառով ուզո՞ւմ եք իմ նկատմամբ սանկցիա կիրառել: Հայացքի համար հանեք նիստերի դահլիճից, էլ ավելի խայտառակ եղեք այս գործով: Այս քննարկումը եւս մեկ անգամ ապացուցում է, որ քրեական գործը ոտքից գլուխ նախաքննության փուլում սարքած է։ Այնքան ջուր է այս գործը, այնքան բան չկա քննարկելու, որ քննարկում ենք, թե ես ինչ պարբերականությամբ ձեզ վրա հայացքներ նետեմ: Սա աբսուրդ է»,-ասաց Աշոտյանը:

«Վերջերս ռեպորտաժ տեսա, որ «մարդամեկը» գնում դպրոցի պատերից կախիչներ էր պոկում՝ ասելով, լավ սարքած չէ։ Եթե վատ շինարարության համար մարդ են գործից հանում, բա գործ սարքելու համար, այն էլ այսպես վատ սարքելու համար մարդ չեն ուզո՞ւմ հանել: Էս գործի ինչին կպնում եք՝ փլվում է: Ասում է՝ մարդկանց մատը փուշ է մտնում», ես գործով գերան է մտնում:

Ձեզ չեն հարգում, դուք ինձնից հարգանք եք պահանջո՞ւմ: Ձեզ չեն հարգում նախաքննական մարմինները, որ սենց գործ են սարքել, ուղարկել, ու դուք ստիպված փորձում եք իրենց հետևից սանիտարի գործ անել՝ մաքրել: Դա նույն է, ոնց որ խաշ կերած գնաս ատամնաբույժի մոտ, կամ թելով ներքնաշորով մտնես եկեղեցի, կամ էլ մի շաբաթ չլողանաս և գնաս սիրուհուդ մոտ, անարգանքի նշան է։ Այս գործը խաշ կերած, չլողացած և թելով տրուսիկով գործ է և Ձեզ են այս գործը տվել»,-ասաց Աշոտյանը:

Գործը քննող դատավոր Վահե Դոլմազյանն էլ արձագանքեց․ «Թելով տրուսիկի մասին, եթե մյուս անգամ պատգամավոր լինեք, կխոսեք ԱԺ-ում»։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է