Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 12:12 13-12-2021

4-5 ամիս պահանջվեց՝ ամենապարզ ճշմարտությունն արձանագրելու համար․Վարդևանյան

ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն անդրադարձավ իրենց խմբակցության՝ կալանքից ազատ արձակված պատգամավորներին՝ շեշտելով, դեռ 4-5 ամիս առաջ էին ասել, որ նրանց կալանավորումն աբսուրդ է: Վարդևանյանն այս մասին խոսես ԱԺ ճեպազրույցում:

«Օգոստոսի 2-ին՝ 8-րդ գումարման ԱԺ առաջին նիստում մեր խմբակցությունը, «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարում էինք, որ կալանավորումն աբսուրդ է պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի դեպքում, եթե չկա ԱԺ համաձայնությունը: Մի քանի անգամ նույնիսկ Սահմանադրության 96-րդ հոդվածը բառացիորեն ընթերցվել է ԱԺ նիստի ընթացքում, այդ ընթերցողներից մեկը ես եմ եղել: Բայց դուք տեսա՞ք՝ որքան պետք է տևեր այս գործընթացը, որ այս պարզ ճշմարտությունն արձանագրվեր»,-ասաց Վարդևանյանը:

Նա նշեց՝ 4-5 ամիս պահանջվեց՝ ամենապարզ ճշմարտությունն արձանագրելու համար՝ այն էլ սահմանադրական արդարադատության ճանապարհով:

Պատգամավորը մեղադրեց դատավորներին՝ իրենց խմբակցության պատգամավորներին կալանավորելու որոշում կայացնելու համար: «Ոչ մեկ ոչ մի լուծում չտվեց՝ բացառությամբ Սահմանադրական դատարանի, որը, իհարկե, ծայրահեղ միջոց է, բայց կյանքը ցույց տվեց, որ գործուն միջոց էր»,-ասաց Վարդանյանը:

Ամենից շատ դիտված

22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:30 Մեր երկրում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում, բանակում էլ նման դեպքերը շարունակվելու են. հարցում
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
08:45 ՀՀ խնդրանքով հետաձգվել է ՌԴ-ի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
22:54 Իշխանության ոչ մի արձագանք՝ բանակում հերթական ողբերգական դեպքի առիթով. քաղաքական «էլիտան» խաշ էր վայելում
23:10 Հայ շախմատիստներն ու շախմատիստուհիները՝ աշխարհի 100 ուժեղագույնների ցուցակում