Ուղիղ եթեր
Բաստիոն 55 րոպե առաջ - 22:00 03-11-2026

Ես չեմ տեսել որևէ հայ ղեկավար, որ այդքան շատ ատի սեփական ժողովրդին, որքան Նիկոլ Փաշինյանը. Գառնիկ Դավթյան

Գևորգ Էմին-Տերյան

Գլխավոր խմբագիր

Գևորգ Էմին-Տերյանի հեղինակային «Բաստիոն» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալվել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր, ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը:

Գառնիկ Դավթյանը խոսել է որպես ադրբեջանագետ մասնագիտական գործունեությունը շարունակելու, Սահմանադրության տեքստը փոխելու, Ադրբեջանից հնչող հակահայ հայտարարությունների, Փաշինյանի՝ սեփական ժողովրդին ատելու, իր քաղաքականությամբ Ռուսաստանից Հայաստանի կախվածությունը մեծացնելու, «Ուժեղ Հայաստան» դաշինքի որդեգրած քաղաքականության և ալիևյան պահանջները չկատարելու հաստատակամության մասին:

Ընդդիմադիր պատգամավորը խոսել է Սահմանադրության տեքստի փոփոխության հետ կապված իր մտահոգությունների, Անկախության հռչակագրին վերաբերող հատվածը հանելու, եկեղեցուն առնչվող փոփոխությունների մասին, որոնք, սակայն, դեռևս վարկած են:

«2020 թվականի պատերազմից հետո պարտված իշխանության անընդհատ վերարտադրումը տարբեր գործիքակազմերով շատ նման է ադրբեջանական ներքաղաքական խոսույթին և քաղաքականություն վարելուն: Այնտեղ էլ է նույն բանը արվում. ասիմետրիան ընդդիմախոսներին ճնշելու և հասարակությանը վախի մթնոլորտում պահելու նույնն է»,- նշեց նա:

Գառնիկ Դավթյանը, խոսելով Փաշինյանի վարած քաղաքականության մասին, նրան համեմատում է բռնապետի հետ. «ՀՀ վարչապետի«Նիկոլ Փաշինյանի գործողությունները բռնապետի կեցվածքի և հոգեբանության մասի են խոսում: Ես չեմ տեսել որևէ հայ ղեկավար, որ էդքան շատ ատի իր սեփական ժողովրդին, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ատում»:

Խոսելով Սահմանադրության փոփոխության Ադրբեջանի պահանջի մասին՝ Գառնիկ Դավթյանը նշում է, որ Ալիևը թիրախավորում է Հայաստանի պետականությունը, որի ողնաշարն էլ հենց Սահմանադրությունն է, ապա հավելում, որ ադրբեջանական կողմից հնչում են հայտարարություններ, որ պետք է մոռանանք օկուպացված տարածքների մասին, քանի որ Ադրբեջանը մտադիր չէ դրանք լքել, ավելին՝ ասում են, որ հերթը հայ ժողովրդի տառապելունն է: Ընդդիմադիր պատգամավորը կարծում է, որ Ադրբեջանը ճկուն դիվանագիտություն է վարում՝ Հայաստանին բերելով ծուղակային իրավիճակի:

Անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» դաշինքի որդեգրած քաղաքականությանը՝ Գառնիկ Դավթյանը նշում է, որ իրենց թիմը չի կատարելու Ալիևի պահանջները, որոնք թելադրվում են Փաշինյանի կողմից. «Մեր քաղաքական թիմի տեսլականում ու մոտեցումներում հող տալ չկա»:

Այս և այլ ուշագրավ մանրամասները՝ հարցազրույցում:


Գևորգ Էմին-Տերյան

Ամենից շատ դիտված