Իրանը դժգոհ է Թեհրանի առաջ քաշած պայմանների վերաբերյալ ԱՄՆ-ի արձագանքից. Հորմուզի նեղուցը կբացվի միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնն ընդունի այդ պայմանները, հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։
«Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի արձագանքը համոզիչ չէր։ Նրանք պետք է լիարժեք և հստակ պատասխան տան Իրանի առաջադրած յոթ պայմաններին։ Միայն այդ դեպքում Հորմուզի նեղուցը կբացվի»,- գրել է Ռեզային իր Telegram ալիքում։
Նա չի հստակեցրել, թե կոնկրետ որ արձագանքի մասին է խոսքը, թեև ԱՄՆ փոխնախագահ Ջ․ Դ․ Վենսն ավելի վաղ նամակ էր ուղարկել Ռեզայիին։