«ARTասահման» հաղորդաշարի այս թողարկման հյուրն է «Հայ խոհարարական ավանդույթների պահպանման և զարգացման» ՀԿ նախագահ, շեֆ-խոհարար Սեդրակ Մամուլյանը։
Այս թողարկման ընթացքում խոսում ենք մանկության մոռացված բույրերի (փոխինդ, խաշիլ), հայկական տարածաշրջանային խոհանոցների առանձնահատկությունների, «հրավերքի» ճաշատեսակների («Կարշմ», պանրխաշ) և կրակի հետ խոսելու փիլիսոփայության մասին։
Անդրադառնում ենք նաև ազգային խոհանոցի պետական գրանցմանն ու պաշտպանությանը, իտալական խոհանոցի հաջողության գաղտնիքին և Հայաստանը համաշխարհային խոհարարական հարթակ դարձնելու տեսլականին։
Տեսանյութ: