ԼՐԱՀՈՍ
Ակնհայտ է, որ Թրամփը Իրանի դեմ պատերազմ սկսելու որոշում դեռ չունի. Վարդան Ոսկանյան
20:41 19-02-2026
Ամերիկյան ոչ պաշտոնական աղբյուրները պնդում են, թե Պենտագոնը այս շաբաթվա վերջ պատրաստ կլինի Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողություններին։
Աշխարհում վատ ձնամաքրումից հետո էլ են հրաժարական տալիս. զոհերով միջադեպից հետո ՆԳ նախարարը պետք է հեռանա
20:36 19-02-2026
Նախօրենին կրակոցներ են հնչել Աջափնյակում, որի հետևանքով 1 մարդ մահացել է, 6-ը գտնվում են հիվանդանոցում. շատերի պնդմամբ` նմանատիպ միջադեպից հետո ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը պետք է հրաժարական տա:
Փաշինյանը ԱՄՆ-ում է, Սիմոնյանը նվերներ է ստացել, Բագրատ Սրբազանի կալանքը երկարաձգվեց․ Ամփոփ լուրեր
20:30 19-02-2026
Oragir.News-ը ներկայացնում է փետրվարի 19-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Զենք փոխադրող ադրբեջանական Silk Way-ը 2025-ին մոտ 60 թռիչք է իրականացրել դեպի Իսրայել
20:25 19-02-2026
Նոյեմբերին Բաքվում կայացած շքերթի ժամանակ Ադրբեջանը ցուցադրեց նոր ստացած սպառազինությունը, այդ թվում՝ Իսրայելից։
Միգուցե մենք կնքենք. Թրամփը՝ Իրանի հետ գործարքի հավանականության մ ասին
20:20 19-02-2026
Խաղաղության խորհրդի առաջին նիստի ժամանակ նա նաև ասել է, որ շատ լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդների՝ Պուտինի և Սիի հետ:
Վանաձորում ձնախառն անձրև է, Աշոցքի տարածաշրջանում՝ բուք
20:15 19-02-2026
Սպիտակի ոլորաններում, Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, իսկ Վանաձորի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։
Արա Ռոստոմյանի նկատմամբ վարչական հսկողություն խափանման միջոցը անփոփոխ մնաց
20:10 19-02-2026
Նա ևս անցնում է Բագրատ Սրբազանի և նրա 17 կողմնակիցների գործով։
ԵՄ-ն Իրանի ԻՀՊԿ-ն ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում
20:06 19-02-2026
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով խորհրդի հայտարարությունը։
Օրակարգ․ Եկեղեցու և կաթողիկոսի դեմ թշնամանքը Ռոբերտ Քոչարյանն է սկսել․ Վազգեն Պետրոսյան
20:00 19-02-2026
Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը թյուրքագետ, քաղաքական վերլուծաբան Վազգեն Պետրոսյանն է։
Մեծատառերով գրված «խաղաղություն» բառի ֆոնին Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը իրար ձեռք են սեղմում․ Հաջիև
19:53 19-02-2026
Մեծատառերով գրված «խաղաղություն» բառի ֆոնին Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը իրար ձեռք են սեղմում: Այս մասին գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևը։
ԵՄ հարցերով հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան
19:40 19-02-2026
Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը մարտի 19-20-ը կայցելի Հայաստան: Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Եվրամիության դեսպանությունը:
ՄԱԳԱՏԷ-ն աջակցում է Իրանի և ԱՄՆ-ի բանակցություններին, որպեսզի ուժ չկիրառվի. Գրոսսի
19:33 19-02-2026
ՄԱԳԱՏԷ-ի խնդիրն է պայմաններ ապահովել, որպեսզի Իրանն ու և ԱՄՆ-ն համաձայնագիր կնքեն առանց ուժ կիրառելու։ Այս մասին հայտարարել է կառույցի ղեկավար Ռաֆայել Գրոսսին:
Սաֆարովի նման մարդասպանը «հերոսացվում է» պետական մակարդակով, բայց Ալիևը մեզ է կոչում «նացիստ». ադրբեջանագետ
19:31 19-02-2026
Այսօր՝ փետրվարի 19-ին, լրանում է Գուրգեն Մարգարյանի սպանության 22-րդ տարելիցը։ 2004 թ. հենց այս օրը Հունգարիայում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը քնած վիճակում կացնահարել էր 25-ամյա Գուրգեն Մարգարյանին:
Երևանում օդի որակի ցուցանիշը գտնվում է «լավ» միջակայքում. քաղաքապետարան
19:24 19-02-2026
Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ օդի որակի բարելավումը պայմանավորված է մթնոլորտային սահմանային շերտի բարձրացմամբ։
Օրը ցերեկով՝ քաղաքացիների աչքի առաջ մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են. սա՞ է «բարեփոխումների» ենթարկված ձեր իրավապահ համակարգը»
19:19 19-02-2026
Կրակոցներն այնքան ուժգին և ինտենսիվ են եղել, որ բնակիչներից ոմանց թվացել է, թե պատերազմ է սկսվել։ Ու՞ր է նայում իրավապահ համակարգը, ուժային կառույցները միայն վարչակարգի պաշտպանության համա՞ր են։
Կարծում եմ՝ նրանք ընկերներ են դարձել. Թրամփի հորդորով Փաշինյանն ու Ալիևը միմյանց ձեռք են սեղմել
19:11 19-02-2026
Կարծում եմ՝ նրանք ընկերներ են դարձել։ Վստահ չեմ՝ ինձ թույլատրվում է սա ասել, թե ոչ, բայց կարծում եմ՝ այո, այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով Փաշինյանի ու Ալիևի մասին։
Վաշինգտոնում մեկնարկել է «Խաղաղության խորհրդի» առաջին նիստը
19:05 19-02-2026
Ղեկավարների հանդիպման շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որից հետո ՀՀ վարչապետը զրույց է ունեցել փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ:
Պուտինը պարգևատրել է Մոսկվայի սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր Գայանե Շիլաջյանին
18:57 19-02-2026
Մոսկվայի «Ռուսական ֆիլհարմոնիա» սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Գայանե Ազարիկի Շիլաջյանը Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանագրով արժանացել է պետական բարձր պարգևի:
Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը ոչ պաշտոնական շփում են ունեցել Վաշինգտոնում
18:50 19-02-2026
Երկրների ղեկավարները զրուցել են միմյանց հետ, զրույցին ներկա էր նաև Ղազախստանի նախագահը։
Երևանում ԱՄՆ դեսպանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել մեքենայում՝ հրդեհի բռնկումով
18:44 19-02-2026
Այս պահին պարեկները պարզում են՝ արդյոք տուժած կամ տուժածներ կան, թե ոչ
Հաշվեքննիչ պալատը փաստում է, որ «ասֆալտով» յուրացվել է 1.3 մլրդ դրամ
18:39 19-02-2026
Oragir.News-ը հերթական աղմկահարույց տեղեկությունն է ներկայացնում, որը իր հերթին լույս է սփռում ՔՊ֊ական կառավարության կողմից Հաշվեքննիչ բլոկադայի պատճառների վրա։
Մի քանի կարևոր պահանջներ, որոնք անհրաժեշտ է կատարել ԱՄՆ վիզայի հարցազրույցին ներկայանալիս
18:35 19-02-2026
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ներկայացրել է մի քանի կարևոր պահանջներ, որոնք անհրաժեշտ է կատարել վիզայի հարցազրույցին ներկայանալիս։
Փաստի առաջ ենք կանգնել․ մինչև 2026-ը գնված մեքենաները ԱԱՀ-ով չպետք է հարկվեն
18:27 19-02-2026
Այսօր Կառավարության դիմաց հավաքվել էին Ճապոնիայից աճուրդով մեքենա ձեռք բերած քաղաքացիները:
Հայտնիները միացել են արշավին. ինչ են կարդում և խորհուրդ տալիս
18:20 19-02-2026
Այսօր Գիրք նվիրելու օրն է, և այդ գեղեցիկ առիթով սիրված մեդիադեմքերը միացել են համահայկական գրքարշավին։ Նրանք ոչ միայն շնորհավորել են հետևորդներին, այլև կիսվել են իրենց սիրելի ստեղծագործություններով:
Թերի բարձրագույնի հետևանքները. ստորակետը մոռացել եք, պարո՛ն Փաշինյան
18:13 19-02-2026
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տևական ժամանակ է՝ սոցցանցի իր էջում կարճ հոլովակներ է հրապարակում՝ ցույց տալով հայտնի սրտիկը և բարի լույս մաղթելով բոլորին:
Դատարանի վճռի վրա թքած ունեն․ ՔՊ-ականները Էդգար Ղազարյանից ներողություն չեն խնդրում
18:07 19-02-2026
Պարզաբանում ստանալու նպատակով Oragir.News-ը զանգահարեց Էդգար Ղազարյանին։ Վերջինս նշեց, որ դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ և անցել է բոլոր դատական ատյաններով։
Փաշինյան-Ալիև հանդիպումը լինելու է հերթական գործարքը՝ ի վնաս Հայաստանի․ հարցում
18:00 19-02-2026
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ ակնկալիք ունեք Փաշինյան-Ալիև հանդիպումից»։
Նարեկ Սամսոնյանի խափանման միջոցը փոխվել է, սահմանվել է տնային կալանք․ փաստաբան
17:50 19-02-2026
Հիշեցնեմ, որ Նարեկը դեռ գտնվում է հիվանդանոցում և անցնում հետվիրահատական բուժում։ Հավանաբար, դեռ մի քանի օր գտնվելու է հիվանդանոցում։
Վանաձորում հսկայական եղևնու տապալվելուց վնասվել են ավտոմեքենաներն ու գազախողովակը
17:37 19-02-2026
Բարեբախտաբար տուժածներ չկան։
Բագրատ Սրբազանի կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով
17:33 19-02-2026
Նշենք, որ այսօր՝ փետրվարի 19-ին, կայացավ Բագրատ Սրբազանի և 17 աջակցի գործով դատական նիստը:
Ախթալայի կոմբինատը չի կատարում դատարանի վճիռը ու լիարժեք չի վճարում իր նախկին աշխատակցին
17:25 19-02-2026
Ախթալայի կոմբինատը չի կատարում դատարանի վճիռը ու լիարժեք չի վճարում իր նախկին աշխատակցին Oragir News-ը շարունակում է ահազանգեր ստանալ կոմբինատի շուրջ ենթադրյալ ապօրինությունների վերաբերյալ։
Աշտարակում բախվել են Opel-ը, Ford-ն ու բեռնատար Газель-ը. կա 2 վիրավոր
17:05 19-02-2026
Ըստ նախնական տեղեկությունների բախումը տեղի է ունեցել «Opel»-ի և «Газель»-ի միջև, «Ford»-ը եղել է կայանված։
Անաիս Սարդարյանի որդու առաջին քայլերը շախմատում. դերասանուհու ուղերձը ծնողներին
16:58 19-02-2026
Ըստ նրա՝ միայն հաղթանակի վրա կենտրոնացած կոպիտ պարտադրանքը բացասաբար է անդրադառնում երեխայի հոգեբանության վրա, մինչդեռ մասնակցությունն արդեն իսկ կարևորագույն ձեռքբերում է։
Ստարտ ծառայության վարորդները գործ չունեն, ընկերությունը չի փոխհատուցում. տաքսու վարորդ
16:52 19-02-2026
Մինիմալ վճարը եղել է 300 դրամ, բայց 10 տարի առաջ միջնորդավճարը կազմում էր 5–7%, իսկ այժմ նույն 300 դրամի դիմաց միջնորդավճարը հասնում է մինչև 30%-ի։
Գագիկ Ծառուկյանի տունը չեն խուզարկել․ նրա հողամասում միայն զննություն է կատարվել
16:37 19-02-2026
Փորձագետները չափագրումներ և լուսանկարահանում են իրականացրել, որ հնարավոր լինի հետագայում փորձագիտական եզրակացություն կազմել։
Արթիկի, Աշոցքի, Արագածի, Գավառի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում
16:29 19-02-2026
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։