Ներքին 5 ամիս առաջ - 18:27 19-02-2026

Փաստի առաջ ենք կանգնել․ մինչև 2026-ը գնված մեքենաները ԱԱՀ-ով չպետք է հարկվեն

Այսօր Կառավարության դիմաց հավաքվել էին Ճապոնիայից աճուրդով մեքենա ձեռք բերած քաղաքացիները: Նրանք դժգոհում էին, որ այս տարվանից ուժի մեջ մտած «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի դրույթները կիրառվելու է նաև իրենց նկատմամբ, սակայն նկատում են, որ դրանք չեն համապատասխանում իրենց պատվերի իրական ժամկետներին։

Քաղաքացիները շեշտում են, որ իրենց մեքենաները գնել են դեռ նախորդ տարի, երբ դեռ օրենքն ուժի մեջ չէր մտել, սակայն լոգիստիկ խնդիրների պատճառով մեքենաները դեռևս Հայաստան չեն հասել, ուստի իրենց նոր դրույքաչափերով հարկելն անարդար է։

Չնայած քաղաքացիները տեսախցիկի առաջ չխոսեցին, նրանք Oragir.News-ին հայտնեցին, որ մեքենաները սպասվածից ավելի ուշ են հասնում, հաճախ դա 4–6 ամիս է տևում, ինչի պատճառով յուրաքանչյուր մեքենայի համար ստիպված են լինելու հավելյալ 1200–1500 դոլար հարկ վճարել։

Նման մոտեցումը, ըստ նրանց, խանգարում է նաև տնտեսվարողներին, քանի որ բարձր հարկերի պատճառով հնարավոր չէ մեքենաները վաճառել և վերածվում է ֆինանսական բեռի։

«Ես և ինձ նման շատ մարդիկ անցյալ տարի աշնանը ճապոնական աճուրդից մեքենա ենք ձեռք բերել՝ կոնկրետ մեր անձնական կարիքների համար։ Աճուրդից վերցրել ենք, սակայն մեքենաները մինչ օրս չեն հասել Հայաստան՝ լոգիստիկ խնդիրների պատճառով»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Նրա խոսքով՝ օրենքը ԵԱՏՄ կարգավորումներով պարտադիր չէ, և ներկայիս 20% դրույքաչափն ավելորդ և անտրամաբանական է։ Նա ընդգծեց, որ մինչև 2025 թ․ դեկտեմբերի 31-ը պատվիրած մեքենաների համար բարձր հարկեր չպետք է գանձվեն, անկախ նրանից՝ երբ են դրանք հասնում Հայաստան։

«Մեր հիմնական նպատակն այն է, որ մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը պատվիրված մեքենաների համար այս տարի ավելացված արժեքի հարկ չգանձվի»,- նշեց քաղաքացիներից մեկը։

Քաղաքացիները նաև դժգոհ են այն փաստից, որ նոր պատվերների դեպքում հարկերը կարող են որոշվել անհատապես, բայց անցյալ տարվա պատվերների համար այն անարդարաբար կիրառվում է։

Նրանց կարծիքով՝ կառավարությունը պետք է փոփոխություններ կատարի, որպեսզի անցյալ տարվա պատվերները պաշտպանված լինեն և քաղաքացիները զերծ մնան անտրամաբանական ֆինանսական ծանրաբեռից:

Բողոքի ակցիայի մասնակիցներն այսօր նամակ են հանձնել Կառավարությանը, որտեղից խոստացել են 2 օրում արձագանքել՝ քննարկելով առաջարկներն ու հնարավոր փոփոխությունները:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից