Ներքին 8 ամիս առաջ - 16:52 19-02-2026

Ստարտ ծառայության վարորդները գործ չունեն, ընկերությունը չի փոխհատուցում. տաքսու վարորդ

«Մինիմալ վճարը եղել է 300 դրամ, բայց 10 տարի առաջ միջնորդավճարը կազմում էր 5–7%, իսկ այժմ նույն 300 դրամի դիմաց միջնորդավճարը հասնում է մինչև 30%-ի։ Այստեղ հարց է առաջանում՝ վարորդի եկամուտը որքան է իրականում ավելացել, և ինչպես է դա ազդում շուկայի վրա։ Օրինակ, «ստարտ» և «կոնֆորտ» հավելվածները կան, որոնցից հաճախորդները ընտրում են հիմնականում «կոնֆորտը», քանի որ տարբերությունը ընդամենը 100 դրամ է՝ ստարտը սկսվում է 300 դրամից, կոնֆորտը՝ 400 դրամից։ Կոնֆորտի ավտոն ավելի հարմարավետ է, այդ պատճառով պատվերները հիմնականում նրա վրա են», – ասաց վարորդներից մեկը՝ Oragir.News-ի հետ զրույցում։

Նա նաև հավելեց, որ միջնորդավճարների բարձրացումը ծանր բեռ է դառնում ստարտ ծառայության վարորդների վրա․ «Վարորդները հիմա շատ են, որոշները վարձակալությամբ են աշխատում, պատվերները չեն հասնում, ստարտի վարորդները գործ չունեն, իսկ ընկերությունը որևէ փոխհատուցում չի տալիս։ Գնահատականների համակարգը նույնպես խնդիր է ստեղծում. օրինակ, հաճախորդը մեկ ցածր գնահատական է տալիս, և միանգամից ռեյտինգը իջնում է, ինչը մեծ ազդեցություն է ունենում բարձր սակագին ունեցող վարորդների վրա»։ Վարորդը ընդգծեց նաև հաճախորդների սխալ կամ անարդար վարքը․ «Օրինակ, մարդը ուզում է ծխել ավտոյի մեջ, բայց թույլտվություն չկա, նա տալիս է 1, այն դեպքում, երբ վարորդը թույլ չի տվել։ Այսպիսով, հաճախորդի գնահատականը կարող է խափանել վարորդի աշխատանքը»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել