ԼՐԱՀՈՍ
Ֆինլանդիայի վարչապետը կոչ է արել Թուրքիային արագորեն հաստատել իր երկրի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու դիմումը
17:01 01-11-2022
Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինին կոչ է արել Թուրքիային և Հունգարիային արագորեն հաստատել Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումը։
Քննարկվել է Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը հնարավորինս արագ ավարտելու հարցը
16:58 01-11-2022
Քննարկվել են նաև վերականգնվող էներգետիկայի բնագավառում առկա ներուժը համատեղ զարգացնելու հեռանկարները։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
16:55 01-11-2022
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար, դեսպան Էրին Էլիզաբեթ ՄըՔիի գլխավորած պատվիրակությանը:
Էրդողանը Պուտինի և Զելենսկու հետ հեռախոսային բանակցություններ կվարի. Չավուշօղլու
16:42 01-11-2022
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսային բանակցություններ կվարի
Միտք չի՞ առաջացել մայրաքաղաքը տեղափոխել ուրիշ տեղ. Հովիկ Աղազարյանը՝ Կադաստրի կոմիտեի ղեկավարին
16:26 01-11-2022
Ունենք տասնյակ հազարավոր ապօրինի, անշնորհք շինություններ, գարաժներ, հիմա էլ ունենալու ենք բազմահարկ շենքեր. Աղազարյան
Թեհրանը պատմական հնարավորություն է տեսնում Մոսկվայի հետ մերձեցման համար
16:16 01-11-2022
Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին հայտարարել է,որ հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանը պատմական հնարավորություն է տեսնում Մոսկվայի հետ մերձեցման համար։
Գեղարքունիքի մարզպետը ԵՄ առաքելության դիտորդական թիմին ներկայացրել է հրետակոծության հետևանքներն ու առկա ռիսկերը
16:15 01-11-2022
ՀՀ կառավարության աջակցությամբ այս պահին ընթանում են մասնակի վնասված բնակարանների վերանորոգման աշխատանքներ:
Հայաստանի վարչապետի այցը Իրան շրջադարձային կլինի երկու երկրների զարգացման համար. Էբրահիմ Ռայիսի
16:04 01-11-2022
Իրանի նախագահը շեշտել է, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանային սուբյեկտների կողմից:
Էրդողանը հեռախոսազրույց կունենա Պուտինի հետ
15:59 01-11-2022
Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն։
Լուկաշենկոն արդարացրել է Ադրբեջանի նախագահի՝ պատերազմ սկսելու որոշումը
15:54 01-11-2022
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փորձել է արդարացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ 44-օրյա պատերազը սանձազերծելու որոշումը։
Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են «3+3» հարթակի շրջանակում հանդիպման նախապատրաստումը
15:45 01-11-2022
Զրույցի ընթացքում ԱԳ նախարարներն անդրադարձել են Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությամբ «3+3» ձևաչափով հանդիպման նախապատրաստմանը։
Տարածաշրջանում օտարների կողմից ցանկացած միջամտություն խնդրի լուծման փոխարեն խնդիրներ կստեղծի. Իրանի նախագահը՝ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսին
15:27 01-11-2022
Ռաիսին ասել է, որ կովկասյան տարածաշրջանում զարգացումները, անվտանգությունն ու խաղաղությունը շատ կարևոր են Իրանի համար։
50,5 մլրդ դրամի շրջանակում կշարունակվի Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությունը. Փոխնախարար
15:24 01-11-2022
Նրա խոսքով՝ այս կառուցվածքով հնարավոր կլինի 2023թ. իրենց առջև դրված բոլոր խնդիրները լուծել:
Վահագն Խաչատուրյանն ու Գարո Փայլանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, սահմանների բացման հնարավորություններին վերաբերող հարցեր
15:22 01-11-2022
Քննարկվել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին, երկու պետությունների միջև սահմանների բացման հնարավորություններին և հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Փաշինյանը հանել է զորքը Արցախից, մի հատ էլ ռուսների վրա մուննաթ են գալիս, թե լավ չեն անում իրենց գործը․ Արթուր Խաչատրյան
15:18 01-11-2022
Ինձ համար անհասկանալի է ՔՊ-ականների մուննաթները, թե խաղաղապահները իրենց գործը լավ չեն անում. Խաչատրյան
Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հարցով ՀԱՊԿ նիստը կկայանա նոյեմբերի 23-ին Երևանում
15:13 01-11-2022
Բելառուսի նախագահը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ։ Կողմերը քննարկել են կազմակերպության պատասխանատվության ոլորտում ստեղծված իրավիճակը:
Աննա Վարդապետյանը «փոթորիկ» է անում ներսում եւ դրսում. նրա թիկնապահների թիվը կտրուկ աճել է
14:58 01-11-2022
Դատախազը «յոլա» չի գնում ուժային կառույցների մյուս ղեկավարների հետ, պարբերաբար նրանց հետ կոնֆլիկտներ է ունենում:
2023–ի բյուջեում ներառված չեն հարևանների հետ երկաթուղային և ավտոմոբիլային նոր ճանապարհների կառուցման համար անհրաժեշտ միջոցները․ Թաթուլ Մանասերյան
14:53 01-11-2022
Կառավարությությունն արդեն պետք է տեխնիկատնտեսական հաշվարկներ ունենա, որոնց գոյությանը ես ծանոթ չեմ. Մանասերյան
Վրաստանի վարչապետը հանդիպել է Միացյալ Էմիրությունների նախագահի հետ
14:42 01-11-2022
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի շրջանակներում հանդիպում է ունեցել այդ երկրի նախագահ շեյխ Մուհամմադոս բին Զայեդ Ալ Նահյանի հետ։
Արտակ Բեգլարյանի մասնակցությամբ ամփոփվել են «Արհեստական բանականություն» դասընթացի առաջին փուլի արդյունքները
14:40 01-11-2022
Ուսումնական շրջանի ընթացքում աշակերտները հնարավորություն են ունեցել 15 մուլտիմեդիա տեսադասերի միջոցով ուսումնասիրել «Արհեստական բանականություն» դասընթացի ներածությունը:
Գլխավոր դատախազի ղեկավարությամբ քննարկվել է պետությանը պատճառված վնասի վերականգնման միասնական հաշվեհամարի գործարկման հարցը
14:38 01-11-2022
բոլորս պետք է շահագրգռված լինենք, որ օր առաջ ստեղծենք միասնական հաշիվ, որպեսզի, ամեն տարի ունենանք պետությանը պատճառված վնասի վերականգնման հանրագումար:
Ռուբեն Ռուբինյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին Հայաստանին աջակցելու համար
14:29 01-11-2022
Խորհրդարանի փոխնախագահը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի վերաբերյալ:
Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել, քննարկվել են ինժեներական և թիկունքային ապահովման հետ կապված հարցեր
14:13 01-11-2022
Նախարարին զեկուցվել են հոկտեմբերի 14-ին անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը:
Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել
14:00 01-11-2022
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։
Մեր անցակետերը պատրաստ են ընդունել ադրբեջանցիներին, ի՞նչ վտանգների մասին է խոսքը․ Ռուստամ Բադասյան
13:53 01-11-2022
Նշված անցակետերում որոշակի աշխատանքներ ևս իրականացվել են։ Սահմանային անցակետերը և հսկողության ռեժիմները սահմանված են արդեն. Բադասյան
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թեհրան
13:41 01-11-2022
ՀՀ վարչապետին դիմավորել է Իրանի պլանավորման և բյուջեի կազմակերպության ղեկավար Մասուդ Միրքազեմին։
Մենք կռվում ենք նոր մեծ դաշինքի՝ Ռուսաստանի և Իրանի դեմ. Զելենսկին օգնություն է խնդրել Իսրայելից
13:28 01-11-2022
Մենք կռվում ենք նոր մեծ դաշինքի՝ Ռուսաստանի և Իրանի դեմ, և այժմ հուսով եմ, որ Իսրայելը կօգնի մեզ և խստորեն կարձագանքի դրան. Զելենսկի
Լուկաշենկոն «քաղաքական խաղ» է անվանել Արևմուտքի ներգրավվածությունը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում
12:59 01-11-2022
Խաղ է ընթանում։ Ես հասկանում եմ, թե ինչ խաղ է. Լուկաշենկո
Պետք է փորձենք կրակոցների միջավայրում զարգացնել մեր տնտեսությունը. կարող է վաղը ես լինեմ զոհը, պատրաստ եմ դրան. Վահան Քերոբյան
12:57 01-11-2022
Ես ցավակցում եմ բոլոր զոհերի ընտանիքներին, բայց կարող է վաղը ես լինեմ զոհը ու ես պատրաստ եմ դրան. Քերոբյան
Նախագահ Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հյուսիսային Մակեդոնիայի նորանշանակ դեսպանը
12:50 01-11-2022
Հյուսիսային Մակեդոնիայի դեսպանը վստահեցրել է, որ իր գործունեության ընթացքում կանի ամեն հնարավորը երկկողմ կապերն առավել զարգացնելու և սերտացնելու համար:
Խաղաղության ճանապարհն անցնում է հայկական ինքնիշխան տարածքներից ադրբեջանական ԶՈՒ-ի դուրսբերումով. Մարուքյան
12:48 01-11-2022
Խաղաղության ճանապարհն անցնում է հայկական ինքնիշխան տարածքներից ադրբեջանական Զինված ուժերի դուրսբերումով, բոլոր ռազմագերիների վերադարձով. Մարուքյան
Գնել Սանոսյանն Իրանի քաղաքաշինության նախարարի հետ քննարկել է Քաջարանի թունելի կառուցման հարցը
12:32 01-11-2022
Մասնավորապես, կարևորել եմ իրանական ընկերությունների մասնակցությունը Հայաստանում ընթացող շինարարական պրոցեսներին, մրցութային գործընթացներին. Գնել Սանոսյան
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է թողնել հաջորդ սերունդներին. ՌԴ դեսպան
12:28 01-11-2022
Կարգավորման ողջ փաթեթը պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունների արդյունք. ՌԴ դեսպան
Փաշինյանի հնչեցրած կետերն արտացոլված չեն եզրափակիչ հայտարարությունում․ բանակցությունները մեզ համար ցանկալի արդյունքի չեն բերել․ Չալաբյան
12:21 01-11-2022
Ալիևը փորձելու է Հայաստանի և Արցախի վրա հավելյալ ճնշում գործադրել, չի բացառվում, որ նաև ռազմական ճանապարհով։ Սակայն, այս անգամ նա կարող է ավելի կոշտ հակազդեցություն ստանալ թե՛ Իրանից, թե՛ Ռուսաստանից:
Ալեն Սիմոնյանը տխուր է, Արսեն Թորոսյանը՝ ավիրված
11:43 01-11-2022
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեփական կուսակիցների շրջանում անգամ մեծ վարկանիշ չունի, ընդամենը ստացել է 508 ձայն:
Առաջին ինն ամսվա տվյալներով՝ Հայաստան է եկել մոտ 1, 24 միլիոն մարդ
11:29 01-11-2022
Հաջորդ տարվա զբոսաշրջության զարգացման ծրագրի համար պլանավորում ենք 7,66 միլիարդ դրամ. Քերոբյան