Ներքին 3 տարի առաջ - 15:18 01-11-2022

Փաշինյանը հանել է զորքը Արցախից, մի հատ էլ ռուսների վրա մուննաթ են գալիս, թե լավ չեն անում իրենց գործը․ Արթուր Խաչատրյան

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միակ ղեկավարն է, որը ստորագրում է փաստաթղթերի տակ, որտեղ նշված չէ, որ Արցախյան հակամարտությունը պետք է կարգավորվի իրավահավասարության և ազատ ինքնորոշման սկզբունքի հիման վրա։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Հայաստանի բոլոր ղեկավարները հստակ ֆիքսել են, որ հակամարտությունը պետք է կարգավորվի Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք հիմնարար սկզբունքների հիման վրա՝ ազգերի իրավահավասարություն, ինքնորոշում, ուժի կիրառման սպառալիքից հրաժարում և տարածքային ամբողջականություն»,- ասաց Խաչատրյանը։

Խոսելով Սոչիում կայացած եռակողմ հանդիպմանը և համատեղ հայտարարության մասին, Խաչատրյանը նշեց, որ հայտարարությունը ցույց տվեց, որ Փաշինյանը ևս մեկ միջազգային ասպարեզում չկարողացավ առաջ տանել Հայաստանի իրավունքները։

«Խաղաղապահ առաքելության ժամկետի երկարաձգումը մեր շահերից է բխում, ինքներս ենք հասկանում, եթե խաղաղապահ ուժերը նոյեմբերի 9-ին չմտնեին Արցախ, ապա նոյմբերի 10-ին Արցախում այլևս հայ չէր մնա։ Ինձ համար անհասկանալի է ՔՊ-ականների մուննաթները, թե խաղաղապահները իրենց գործը լավ չեն անում, չկա որևէ փաստաթուղթ, որը պարտադրեր ՀՀ-ին հաներ իր զինված ուժերը Արցախից, դա Փաշինյանի ինքնակամ, միանձնյա որոշումն է, չգիտեմ դա արվել է կամավոր, թե պարտադրանքով, բայց փաստ է, որ Փաշինյանը հանել է հայկական զինված ուժերը Արցախից առանց որևէ միջագային փաստաթուղթ ստորգրելու։ Իրենք հանել են զորքը, մի հատ էլ ռուսների վրա մուննաթ են գալիս, թե լավ չեն անում իրենց գործը»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը