Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 14:00 01-11-2022

Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Ինչպես փոխանցում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը, Աբդոլլահյանն ասել է, որ Իսլամական Հանրապետությունը բազմիցս ականատես է եղել դավադրությունների և միշտ հպարտորեն հաղթահարել դրանք:

Աբդոլլահյանը շնորհակալություն է հայտնել Չավուշօղլուին՝ Իրանի Շիրազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված իր կարեկցանքի համար։ Նա ընդգծել է, որ վերջին շաբաթների ընթացքում Իրանի որոշ թշնամիներ փորձել են երկրում անապահովություն և անկայունություն ստեղծել։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս ականատես է եղել երկրի դեմ նման դավադրությունների և միշտ հպարտորեն հաղթահարել դրանք»,- ասել է Աբդոլլահյանը։

Չավուշօղլուն հայտնել է, որ Իրանը և Թուրքիան ոչ միայն երկու հարևան երկրներ են, այլ երկու եղբայրական երկրներ, որոնք միշտ եղել են միմյանց կողքին՝ լավ և վատ պահերին: Դատապարտելով Շիրազում տեղի ունեցած ահաբեկչությունը՝ նա հերթական անգամ ցավակցություն է հայտնել Իրանի կառավարությանը և ժողովրդին։ «Մենք միշտ եղել ենք և կլինենք Իրանի կողքին՝ ահաբեկչության դեմ պայքարելու համար»,- նշել է Թուրքիայի արտգործնախարարը։

Թուրքիայի արտգործնախարարը ևս մեկ անգամ ողջունել է Իրանի և Ադրբեջանի միջև բանակցությունների անցկացումը։ Նա ընդգծել է, որ երկու երկրներն էլ Թուրքիայի բարեկամներն են, որոնց բարեկամությունը ուրախացնում է Թուրքիային։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը