Արտաքին 3 տարի առաջ - 13:56 24-11-2022

Թուրքիայի և Ֆինլանդիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոյի հետ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ժամանակ զրուցակիցները քննարկել են Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնման և Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող գործընթացները։ Այս համատեքսում կողմներն անդրադարձել են հատկապես ուկրաինական հացահատիկային համաձայնագրի նախաձեռնությանը։

Թուրքիայի արտգործնախարարն ընդգծել է նաև ահաբեկչության դեմ պայքարում Անկարայի վճռականությունը՝ թուրքական զինված ուժերի կողմից իրականացվող «Ճանկ-սուր» գործողության համատեքստում։

Հիշեցնենք, ինչպես ավելի տեղեկացրել է «Oragir.News»-ը, Թուրքիայի զինված ուժերը՝ այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով Սիրիայի և Իրաքի հյուսիսային շրջաններում օդային ռազմական գործողություն են իրականացրել։


Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը