Արտաքին 3 տարի առաջ - 21:06 30-11-2022

Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Ինչպես փոխանցում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը, Իրանի և Թուրքիայի արտգործնախարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Թուրքիայի և Սիրիայի սահմանին տեղի ունեցող վերջին զարգացումները, ինչպես նաև երկու երկրների միջև առկա ռազմական հակամարտությունները։

Իրանի արտգործնախարարը Չավուշօղլուին հայտնել է, որ Թեհրանը հասկանում է Անկարայի անվտանգային մտահոգությունները և դրանք մեղմելու անհրաժեշտությունը։ Նա միևնույն ժամանակ ասել է, որ ռազմական գործողությունները որևէ կերպ չեն նպաստում խնդիրների լուծմանը։

«Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է երկու երկրների միջև անվտանգության շարունակական երկխոսություն, մինչդեռ ռազմական գործողությունները ոչ միայն չեն կարող որևէ խնդիր լուծել, այլ նաև կորուստներ են ստեղծում և ավելի են բարդացնում իրավիճակը»,- հայտարարել է Աբդոլլահյանը։

Վերջինս նաև հայտնել է, որ Թեհրանն ամեն կերպ պատրաստ է աջակցել՝ Անկարայի և Դամասկոսի միջև առկա խնդիրների լուծմանը նպաստելու համար։

Թուրքիայի արտգործնախարարն իր հերթին ներկայացրել է այս հարցում թուրքական կողմի դիրքորոշումը։ Չավուշօղլուն նաև բարձր է գնահատել Իրանի կառուցողական մոտեցումը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը