Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 13:44 16-10-2022

Թուրքիայի և Ուկրաինայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Տարածված հայտարարության համաձայն հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված վերջին զարգացումները։ Բացի այդ Ուկրաինայի արտգործնախարարն իր ցավակցություններն է հայտնել Չավուշօղլուին՝ Թուրքիայի Բարթըն նահանգի ածխահանքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մարդկային զոհերի համար։

Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն ավելի ուշ թվիթերյան գրառմամբ շնորհակալություն է հայտնել բազմաթիվ երկրների՝ այդ թվում նաև Ուկրաինային, պայթյունի կապակցությամբ Անկարային ցավակցություն և համերաշխություն հայտնող ուղերձների համար։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Թուրքիայի հյուսիսային Բարթըն նահանգի Ամասրա շրջանի ածխահանքերից մեկում խոշոր պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 41 մարդ է մահացել։


Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը