Արտաքին 43 րոպե առաջ - 23:40 20-10-2026

Թրամփը Կիևին հորդորել է գործարք կնքել

Վաշինգտոնը ցանկանում է, որ Վլադիմիր Զելենսկին ուկրաինական կարգավորման վերաբերյալ գործարք կնքի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք ցանկանում ենք, որ Զելենսկին գործարք կնքի, նա կարող է գործարք կնքել», - ասել է Թրամփը լրագրողներին:

ԱՄՆ առաջնորդը նշել է` Ուկրաինան և անձամբ Վլադիմիր Զելենսկին պետք է ձգտեն հակամարտության խաղաղ կարգավորման, հակառակ դեպքում Կիևին շատ վատ հետևանքներ են սպասում։

«Ուկրաինան պետք է ցանկանա կարգավորել այդ պատերազմը։ Զելենսկին պետք է ցանկանա կարգավորել այս պատերազմը։ Եթե դա չուզենա, կարծում եմ` դա շատ վատ հետևանքներ կունենա»,- ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահի կարծիքով՝ Զելենսկին ուկրաինական կարգավորման վերաբերյալ գործարքը կարող էր շատ ավելի շահավետ պայմաններով կնքել դեռ երկու տարի առաջ։

Խոսելով ուկրաինական ճգնաժամի հաղթահարման անհրաժեշտության մասին՝ նա հայտարարել է, որ Եվրոպան նույնպես հոգնել է այդ հակամարտությունից:
«Եվրոպան դրա վրա մի ամբողջ կարողություն է ծախսել, իսկ հիմա նրանք արդեն հոգնել են»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Միաժամանակ Թրամփը նշել է` Ռուսաստանը ցանկանում է, որ հակամարտությունը կարգավորվի։ Նա նաև խոստովանել է, որ Ռուսաստանի զինուժը հաջողություններ է գրանցում ռազմի դաշտում։

«Դուք կարող եք ասել, որ Ուկրաինայի գործերը լավ են կամ վատ, բայց հողը (ՌԴ–ի վերահսկողության տակ անցած. խմբ.) ավելի ու ավելի է մեծանում», – ասել է Թրամփը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը