Արտաքին 8 ամիս առաջ - 21:38 03-01-2026

Մադուրոն փորձում էր գործարք կնքել, իսկ ես չէի ուզում բանակցել. Թրամփ

Վենեսուելայում գործողության ժամանակ ԱՄՆ հատուկջոկատայինների շրջանում զոհեր չկան, սակայն մի քանի զինվորական վիրավորվել է՝ հայտարարել է ԱՄՆ նախագահն ասուլիսի ժամանակ:

Դոնալդ Թրամփը նշել է, որ մեկ շաբաթ առաջ խոսել է Նիկոլաս Մադուրոյի հետ և կոչ արել «նահանջել», բայց վերջինս չի ցանկացել և փորձել է բանակցել ու գործարք կնքել:

«Իսկ ես չէի ուզում բանակցել»,- նշել է Թրամփը:

Անդրադառնալով Վենեսուելայում վերջին ընտրություններին՝ Թրամփը նշել է. «Ինչպես գիտեք, ես չգիտեմ, թե ինչպիսին էին այդ ընտրությունները, բայց Մադուրոյի ընտրությունը խայտառակություն էր, այնպես, ինչպես իմ մասնակցած ընտրությունն էր խայտառակություն։ 2020 թվականը խայտառակություն էր։ 2024 թվականի ընտրությունները չափազանց մասշտաբային էին կեղծելու համար»,- նշել է ԱՄՆ նախագահը:

Նա նաև նշել է, որ Մադուրոն շատ քիչ կողմնակիցներ ունի. «Եթե նրանք հավատարիմ մնան, ապագան նրանց համար իսկապես վատ կլինի»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում