Ադրբեջանում վերջին շրջանում մեծ թվով կիբեռհարձակումներ են գրանցվում, այդ թվում՝ պետական պաշտոնյաների և նրանց հարազատների դեմ։
Ադրբեջանի կիբեռանվտանգության ազգային գործակալությունը հայտնում է, որ կիբեռհանցագործները WhatsApp-ի միջոցով զանգեր և հաղորդագրություններ են ուղարկել, ինչպես նաև արհեստական բանականության միջոցով ձայնի իմիտացիա արել՝ փորձելով խուճապ առաջացնել քաղաքացիների մոտ, խաբել նրանց և տիրանալ նրանց ֆինանսական միջոցներին:
Նրանք հիմնականում ներկայանում են որպես պետական մարմինների և իրավապահ կառույցների աշխատակիցների, զանգահարում են մարդկանց՝ տեղեկացնելով, որ մտերիմներին շտապ օգնություն է պետք և հոգեբանական մանիպուլյացիայի, ֆիշինգային հղումների միջոցով տիրանում են անձնական և բանկային տվյալներին։