Սպորտ 57 րոպե առաջ - 17:44 29-11-2026

Սենսացիա Սանտյագո Բեռնաբեուում. Բելինգհեմը հեռացվեց սիմուլյացիայի համար, Ռեալը պարտվեց Ալավեսին

Իսպանիայի Լա Լիգայի 14-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ՝ «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում, ընդունել էր «Ալավեսին»։ Սեսար Սոտո Գրադոյի սպասարկած հանդիպումն ավարտվեց հյուրերի սենսացիոն հաղթանակով՝ 2։1։

Խաղի հաշիվը 22-րդ րոպեին բացեց «Ալավեսի» հարձակվող Տոնի Մարտինեսը։ Երկրորդ խաղակեսում՝ 61-րդ րոպեին, պաշտպան Անխել Պերեսը կրկնապատկեց հյուրերի առավելությունը։

69-րդ րոպեին «արքայական» ակումբի հարձակվող Կիլիան Մբապեն կրճատեց հաշվի տարբերությունը՝ վերադարձնելով խաղի ինտրիգը, սակայն մադրիդցիներին չհաջողվեց փրկել հանդիպումը։

Ավելին՝ 88-րդ րոպեին «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը սիմուլյացիայի համար ստացավ երկրորդ դեղին քարտը և հեռացվեց խաղադաշտից։

Armsport