Սպորտ 3 ժամ առաջ - 11:05 29-11-2026

Սպերցյանի գոլային փոխանցումը օգնեց Ալ-Ահլիին կամային հաղթանակ տանել

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 13-րդ տուրում «Ալ-Ահլին» սեփական հարկի տակ՝ «Ալինմա» մարզադաշտում, 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Ալ-Թաավունի» նկատմամբ։

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանն ընդգրկված էր տանտերերի մեկնարկային կազմում և խաղադաշտում անցկացրեց 82 րոպե, որից հետո փոխարինվեց։

Հանդիպման հաշիվը 39-րդ րոպեին բացել էին հյուրերը՝ Նեդիմ Բայրամիի դիպուկ հարվածով, սակայն առաջին խաղակեսի ավելացված 2-րդ րոպեին հենց Սպերցյանի գոլային փոխանցումից հետո անգլիացի հարձակվող Այվան Թոունին վերականգնեց հավասարակշռությունը։

Երկրորդ կեսում «Ալ-Ահլին» կարողացավ բեկել խաղի ընթացքը․ 72-րդ րոպեին Թոունին դիպուկ իրացրեց 11-մետրանոց հարվածը՝ ձևակերպելով դուբլ, իսկ 89-րդ րոպեին հանդիպման վերջակետը դրեց Մատեուս Գոնսալվեշը։

Այս հաղթանակից հետո «Ալ-Ահլին» 27 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը։ Ընթացիկ առաջնությունում Էդուարդ Սպերցյանը մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Armsport

Ամենից շատ դիտված

22:31 Գյումրիում պայթյունի հետևանքով  45-ամյա տղամարդ է մահացել
19:44 Զելենսկին կարգադրել է լիովին ոչնչացնել Ղրիմի կամուրջը
22:18 Խորհրդարանական ընդդիմությունը կքվեարկի հանրաքվեի օգտին․ Նիկոլ Փաշինյան
23:28 Ռուսաստանում ևս կներդրվի IMEI միասնական համակարգ
15:06 Դավիթ Համբարձումյանին կարելի է ճանաչել որպես քաղբանտարկյալ․ Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն
14:35 Փորձ է արվում ձևավորել թերուս հասարակություն, որն ավելի հեշտ է կառավարվում. Նարինե Դիլբարյանը՝ բուհ ընդունվելու նախագծի մասին
14:41 Նոր Սահմանադրությունը ալիևյան է իր ծագմամբ և կրկնակի ալիևյան՝ իր բովանդակությամբ. Ռոբերտ Քոչարյան
15:04 Հույս ունենք՝ 2027-ին նոր միջnւկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն․ Փաշինյան
20:16 Բրյուսովի համալսարանի ավելի քան 3000 ուսանող է ստորագրել բուհերի միավորման դեմ
20:47 Տիգրան Գաբրիելյանը կնշանակվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար