Բաստիոն 14 րոպե առաջ - 21:55 25-11-2026

Ադրբեջանի պահանջով Սահմանադրություն փոխելը կանաչ լույս է մյուս պետությունների համար. Քրիստինե Վարդանյան

Գևորգ Էմին-Տերյան

Գլխավոր խմբագիր

Գևորգ Էմին-Տերյանի հեղինակային «Բաստիոն» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալվել է «Հայաստան» կուսակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

Քրիստինե Վարդանյանը խոսել է նոր Սահմանադրության նախագծի, մասնավորապես այդտեղ տեղ գտած ամենաանհեթեթ մտքի, Փաշինյանին որպես պետական դավաճանի պատժելու, Հայաստանում օրեցօր վատթարացող իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների՝ պատերազմի սպառնալիքով հայ ժողովրդին ահաբեկելու, 44-օրյա պատերազմի, ընդդիմության հակաքայլերի մասին:

ԱԺ պատգամավորը վստահ է, որ Սահմանադրությունը փոխվում է Ադրբեջանի պահանջով, մինչդեռ դա իր մեջ թաքնված սպառնալիք ունի, քանի որ Սահմանադրություն փոխելը կանաչ լույս է մյուս պետությունների համար, այնինչ ինքը չգիտի աշխարհում որևէ դեպք, որ մի պետություն մյուսի վրա հարձակվի Սահմանադրություն չփոխելու համար:

Քրիստինե Վարդանյանը, խոսելով 44-օրյա պատերազմի մասին, նշում է, որ դրա նպատակն այն էր, որ Ադրբեջանը վերահսկողություն հաստատի Շուշիի նկատմամբ, մինչդեռ մինչև այսօր Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունները մեզ շանտաժի են ենթարկում պատերազմի սպառնալիքով՝ զիջումներ կորզելու համար, իսկ ընդդիմության անելիքը այս իրավիճակում զիջումների շղթան կանգնեցնելն է և վերականգնվելը:

Նա նաև կարծիք հայտեց, որ հայաստանյան ընդդիմադիր դաշտում չկա քաղաքական ուժ, որը ինքնուրույն այս իրավիճակից դուրս գալու և միայնակ իշխանություն ձևավորելու պոտենցիալ ունի:

Տեսանյութ:

Գևորգ Էմին-Տերյան

Ամենից շատ դիտված

11:03 Քաղաքի կառավարման ղեկին հայտնվածները որոշել են` ովքեր ունեն 2010 թ.-ից ցածր մեքենա չեն կարողանա մուտք գործել մայրաքաղաք. Գևորգ Ստեփանյան
18:45 Փաշինյանը չպետք է հրաժարական տա ու տուն գնա. նա պետք է դատապարտվի ցմահ ազատազրկման․ Հարութ Սասունյան
14:55 Գերմանիայում հայ ընտանիքի 5 անդամի են տանը մահացած հայտնաբերել
12:30 Տիրադավին պարգևատրեցին, կաթողիկոսի անունը շրջանցեցին. ավագանու անդամը՝ Փաշինյան-Սիոն գործարքի մասին
23:29 Թուրք նախարարը «Զանգեզուրի միջանցքը» անվանել է նաև TRIPP
16:00 Հանրային ճնշումը կհանգեցնի իշխանափոխության
07:41 Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ «Ժողովուրդ»
18:00 Եթե սուտ լուր է, խի՞ դատի չեն տալիս․ 3 օրում 220-240 խոզ է վաճառվել, գնացեք գյուղ, նայեք՝ որտեղ են թաղել անկածներին
16:30 Եթե Սևանը վնասվեց, Արարատյան հարթավայրն էլ է վնասվելու․ Ամուլսարի շահագործման աղետալի հետևանքները
15:28 Այսօր հայ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է․ Ավոն կդառնար 69 տարեկան