Ավելին 17 րոպե առաջ - 21:44 25-11-2026

Եվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը. Լևոն Ազիզյան

Կլիմայագետ Ջուդա Քոենը՝ «Atmospheric and Environmental Research» (AER) ընկերության սեզոնային կանխատեսումների տնօրենը, իր նոր վերլուծության մեջ ներկայացրել է, թե ինչպես կարող են ստրատոսֆերայում տեղի ունեցող փոփոխություններն ազդել Եվրոպայի դեկտեմբերյան եղանակի վրա․ գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Արկտիկական ցուրտը կարող է հասնել մինչև Մեծ Բրիտանիա

Քոենի գնահատմամբ՝ նոյեմբերի սկզբին ստրատոսֆերայի հանկարծակի տաքացումը կարող է նպաստել Գրենլանդիայի վրա հզոր արգելափակող անտիցիկլոնի ձևավորմանը։ Արկտիկական և հյուսիսատլանտյան տատանումների ինդեքսները (AO և NAO) կարող են խիստ բացասական արժեքներ ընդունել։ Նման շրջանառության պայմաններում արկտիկական սառը օդի ներխուժումները կարող են ընդգրկել ընդարձակ տարածք՝ Արևմտյան Սիբիրից մինչև Մեծ Բրիտանիա։ Ցրտի ազդեցությունն առաջինը կզգացվի Հյուսիսային Եվրոպայում, իսկ դեկտեմբերի սկզբին ցուրտը կարող է տարածվել նաև Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում։

Բևեռային պտույտը մնում է անկայուն

Կտրուկ թուլացումից հետո բևեռային պտույտը դեռ չի վերականգնել իր նախկին ուժն ու շրջանաձև կառուցվածքը։ Այն ձգված է Սիբիրից դեպի Կանադա և կարող է կրկին ձևափոխվել։ Ըստ Քոենի՝ սա նախադրյալներ է ստեղծում ձմռանը եղանակի կտրուկ տատանումների համար։

Ամենամոտ նմանակը 2009-2010 թվականների ձմեռն է

Քոենը մերժում է համեմատությունը 2015 թվականի անսովոր տաք դեկտեմբերի հետ։ Նրա գնահատմամբ՝ ներկայիս մթնոլորտային շրջանառությունն առավել նման է 2009 թվականի դեկտեմբերին դիտված պատկերին, երբ նոյեմբերին ստրատոսֆերային շրջանառության խաթարմանը հաջորդեց խստաշունչ ձմեռ Եվրասիայում»։

Ամենից շատ դիտված

11:03 Քաղաքի կառավարման ղեկին հայտնվածները որոշել են` ովքեր ունեն 2010 թ.-ից ցածր մեքենա չեն կարողանա մուտք գործել մայրաքաղաք. Գևորգ Ստեփանյան
18:45 Փաշինյանը չպետք է հրաժարական տա ու տուն գնա. նա պետք է դատապարտվի ցմահ ազատազրկման․ Հարութ Սասունյան
14:55 Գերմանիայում հայ ընտանիքի 5 անդամի են տանը մահացած հայտնաբերել
12:30 Տիրադավին պարգևատրեցին, կաթողիկոսի անունը շրջանցեցին. ավագանու անդամը՝ Փաշինյան-Սիոն գործարքի մասին
23:29 Թուրք նախարարը «Զանգեզուրի միջանցքը» անվանել է նաև TRIPP
16:00 Հանրային ճնշումը կհանգեցնի իշխանափոխության
07:41 Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ «Ժողովուրդ»
18:00 Եթե սուտ լուր է, խի՞ դատի չեն տալիս․ 3 օրում 220-240 խոզ է վաճառվել, գնացեք գյուղ, նայեք՝ որտեղ են թաղել անկածներին
16:30 Եթե Սևանը վնասվեց, Արարատյան հարթավայրն էլ է վնասվելու․ Ամուլսարի շահագործման աղետալի հետևանքները
15:28 Այսօր հայ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է․ Ավոն կդառնար 69 տարեկան