ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն առաջարկել է բարձրացնել Եվրոպական միությունից և Վաշինգտոնի այլ խոշոր առևտրային գործընկերներից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյայի։
«Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը բարձրացնել ևս 20%-ով, ինչպես նաև ավելացնել հարկերը Եվրոպական միությունից, Ճապոնիայից, Հարավային Կորեայից, Թայվանից և ԱՄՆ-ի առևտրային այլ ինը խոշոր գործընկերներից կատարվող ներմուծումների համար»,- հայտնում է գործակալությունը։