Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը երեկ առաջին անգամ Ուկրաինա է այցելել կառավարության ղեկավարի պաշտոնում՝ երկկողմ հարաբերությունների և հունգարական փոքրամասնության իրավունքների հարցերը քննարկելու նպատակով։
Այցի շրջանակում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և Մադյարը այցելել են Զակարպատիեի Բերեհովո քաղաքի լիցեյ, որտեղ ավելի քան 500 աշակերտ կրթություն է ստանում հունգարերենով։ Երկու առաջնորդներն այնտեղ նաև վոլեյբոլ են խաղացել աշակերտների հետ։
Նրանք այցելել են նաև տեղի հիվանդանոցի նոր մասնաշենք և պայմանավորվել բժշկական ու կրթական հաստատությունների ընդլայնման շուրջ։