ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական նիստի ընթացքում ասել է, որ մեկ այլ գործով «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում գտնվելու պատճառով չի կարողանում ծանոթանալ «Մարտի 1-ի» գործի նյութերին։
Նա դատավոր Սարգիս Պետրոսյանին հայտնեց, որ տվյալ գործը 80 հատորից հասել է 120 հատորի, ու ինքը դրանց չի կարողանում ծանոթանալ կալանքի տակ գտնվելու պատճառով։
Քոչարյանը նշել է` անցած անգամ գործի նյութերը թղթային տարբերակով բերելուց հետո նրան խցում տեղ չի մնացել։
Երկրորդ նախագահի գործով նիստը հետաձգվեց, այն կշարունակվի նոյեմբերի 27-ին, ժամը 10։00-ին։