Ներքին 3 տարի առաջ - 15:41 20-05-2023

ԱԺ պատգամավորները հանդիպել են Հայաստանի հիմնական և միջնակարգ դպրոցների աշակերտների և ուսուցիչների հետ

Խորհրդարանում «Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ պատգամավորները հանդիպել են Հայաստանի հիմնական և միջնակարգ դպրոցների աշակերտների և ուսուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը:

Պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հանդիպել է Եղվարդի Համլետ Թադևոսյանի անվան համար 2 հիմնական դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ:

Պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը, Արմեն Խաչատրյանը, Ալխաս Ղազարյանն ու Դավիթ Առուշանյանն ընդունել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախի միջնակարգ դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին։

Աշակերտները հանդիպման ընթացքում հետաքրքրվել են կրթական ոլորտի բարեփոխումներով և իրականացվող ծրագրերով։
Պատգամավորները հյուրերին ներկայացրել են ԱԺ-ի և գործադիրի գործառույթների տարբերությունները, խոսել դատական համակարգի բարեփոխումներից։

Հյուրերը շրջել են խորհրդարանում, եղել ԱԺ թանգարանում և գրադարանում:

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
08:48 Օգոստոսին Ուկրաինայի օդային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 20 ռուս սպա
22:40 Մանրամասներ՝ հրшզենային վնшսվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
08:22 Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ․ «Հրապարակ»
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
13:15 Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ները ու բեռնատար «Գազել»-ը
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են