Հայաստանի Սահմանադրությունը չպետք է փոխվի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջով։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ ժողովուրդն ընդդիմությանը մանդատ է տվել՝ դեմ լինելու, իր բնորոշմամբ, «ալիևյան Սահմանադրությանը»։
Աբրահամյանը նաև հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը հեռանալու է՝ ընդգծելով, որ ընդդիմությունն արդեն մշակել է գործողությունների ճանապարհային քարտեզ։
«Հետևողական ենք մեր նախանշած ճանապարհային քարտեզին՝ թե՛ ինստիտուցիոնալ պայքարում, թե՛ փողոցային պայքարում։ Ասել ենք՝ լինելու է փողոցային պայքար՝ մեկ անգամ և հաղթական։ Նիկոլ Փաշինյանը լավ կաներ՝ օր առաջ հեռանար»,– նշել է նա։