Երևան +10°
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 18:25 25-07-2022

Սինգապուրի, Թայվանի ու մյուս պետությունների համար Հայաստանի տնտեսությունը կարող է ապագայի համար նպատակային համարվել

Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեն՝ Արմստատը հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները 2022թ. հունիսին (2022թ. հուլիսի 25-ի դրությամբ)։ Համաձայն հրապարակման 2022թ․-ի հունվար-հունիսը նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ երկրի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 111․8%։ 2022թ․-ի հունիս ամիսը մեկ տարի առաջվա նկատմամբ՝ 118․5%։ Հունվար –հունիսին արդյունաբերությունն աճել է 5․8%-ով, հունիսին՝ 119%-ով։

Գյուղատնտեսությունը տարվա առաջին կիսամյակում 5․5%-ոց անկում է գրանցել։ Կիսամյակի տվյալներով շինարարության աճը կազմել է 112․7%, հունիսի տվյալներով՝ 116․7%։ Տարվա առաջին կիսամյակում շինարարությունն աճել է 112․7%-ով, հունիս ամսին՝ 116․7%-ով։ Առևտրի ոլորտում առաջին կիսամյակում արձանագրվել է 110․7%-ոց աճ, հունիս ամսին՝ 118․2%-ոց։ Կիսամյակի տվյալներով արձանագրվել է գրեթե 127%-ոց աճ, հունիսի տվյալներով՝ 135․5%։ Երկրի արտաքին առևտրաշրջանառությունը առաջին կիսամյակում ընթացիկ գներով աճել է 144% -ով (արտահանումը՝ 136․3%-ով, ներմուծումը՝ 148․7%-ով), հունիս ամսին արտաքին առևտրաշրջանառությայն աճը կազմել է 171․0% (արտահանումը՝ 168․1%, ներմուծումը՝ 173․1%)։ Այս ամենի մեջ թե՛ կիսամյակի տվյլաներով, թե՛ հունիս ամսվա, ամենահամեստ աճը գրանցվել է սպառողական գների ինդեքսի առումով։ Կիսամյակում այն կազմել է 108․1%, հունիսին՝ 110․3%։
Փաստորեն միակ ոլորտը, որում դեռ տնտեսական երկնիշ աճ չենք գրանցում՝ գյուղատնտեսությունն է։

Տնտեսության մեջ ամբողջապես և ոլորտ առ ոլորտ աճը երկնիշ է։ Որոշ դեպքերում վերջին 30 տարիների համար աննախադեպ։ Օրինակ, հունիսին արտահանումն աճել է ավելի քան 68%-ով։ Սա կարելի է համարել ֆանտաստիկ ցուցանիշ այն առումով, որ ամբողջ հունիս ամսին Լարսում կիլոմետրանոց խցանումներ էին, օրեր շարունակ ճանապարհներն ընդհանրապես փակ էին, հիշում ենք ծիրանի արտահանման հետ կապված պատմություններն, ու այդ իրավիճակում, երբ Հայաստանի արտահանման հիմնական մասը բաժին է ընկնում ՌԴ-ին, երկիրը կարողացել է ամբողջ 68%-ոց աճ ապահովել։ Այստեղ գաղտնիք կամ իլյուզիաներ փնտրել պետք չէ, թվերին կասկածել՝ առավել ևս։ Ոչ էլ պետք է տեղիք տալ ասեկոսներին, թե Հայաստանը դարձել է ԵՄ արտադրության ապրանքները ՌԴ և հակառակ ուղղությամբ արտահանման տարանցիկ ճանապարհ։
Այս թվերն արդյունք են 2019թ․-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի սկսած ու իրականացրած տնտեսական հեղափոխության։ Այսօր աշխարհում չկա մի երկրի, որ տնտեսական խորը անկման մեջ չլինի, մինչդեռ Հայաստանի տնտեսությունը հաստատակամ քայլերով որոշ ոլորտներում 200%-ոց աճի մատույցներում է։

Պատկերացնել է պետք, թե Հայաստանի տնտեսական բարեփոխումների՝ կառավարության օրակարգում Հայաստանում նոր ներդրումները խթանելու, ներդրումային միջավայրը բարելավելու, օտարերկրյա ներդրողների համար Հայաստանը գործարարության համար բարենպաստ միջավայր դարձնելու նպատակով միջազգային լավագույն փորձի հիման վրա մշակված «Հայաստանի գործարար միջավայրի բարելավում» ծրագիրը կյանքի կոչելուց հետո տնտեսության զարգացման ինչ ցուցանիշներ ենք ունենալու: Հրապարակված վերջին ցուցանիշները բավարար են, որ տնտեսության զարգացման մեր տեմպերով հասնենք ու անցնենք Ամերիկայից։ «Հայաստանի գործարար միջավայրի բարելավում» ծրագրի կյանքի կոչելուց հետո արդեն Սինգապուրի, Թայվանի ու առաջընթաց տեմպերով զարգացող մյուս պետությունների համար Հայաստանի տնտեսությունը կարող է ապագայի տնտեսություն համարվել։