Ներքին 4 տարի առաջ - 19:30 29-03-2022

Ռուսաստանը Հայաստանի համար հանդիսանում է նպատակային շուկա․նախարարություն

էկոնոմիկայի նախարարությունից հավաստիացնում են՝ քանի որ արևմտյան և եվրոպական մի շարք երկրների սահմանները փակվել են Ռուսաստանի զբոսաշրջիկների համար, ռուս զբոսաշրջիկները, որպես այլընտրանքային զբոսաշրջային ուղղություն, դիտարկում են Հայաստանը։

Oragir.news-ը հարցում էր ուղարկել նախարարություն՝ հարցնելով 2021 և 2022թթ առաջին եռամսյակի՝ Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվաքանակը։ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ստացել ենք հետևյալ պատասխանը․

«2021 թվականի հունվար-դեկտեմբերին Հայաստան զբոսաշրջային այցելությունները կազմել են շուրջ 870 հազար 308: 2021թ. հունվար-դեկտեմբերի զբոսաշրջային այցելությունները 2020թ. հունվար-դեկտեմբերի նկատմամբ աճել են շուրջ 130 % կամ 2,4 անգամ, իսկ 2019 թ հունվար-դեկտեմբերի համեմատ նվազել են շուրջ 54 %»։

2021 թ․ ներգնա զբոսաշրջային այցելություններն՝ ըստ տրանսպորտային միջոցների հետևյալն են՝ օդային տրանսպորտ՝ 677 հազար 310, երկաթուղային տրանսպորտ՝ 5 հազար 267, ավտոմոբիլային տրանսպորտ՝ 187 հազար 731։

Հայտնի դարձան նաև 2021 թվականի հունվար և դեկտեմբեր ամիսների ընթացքում Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվաքանակը, և Հայաստան զբոսաշրջային աճ ապահոված երկրները։ Ռուսաստանի Դաշնությունից հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստան ժամանել է 350 հազար 569 մարդ, Իրանի Իսլամական Հանրապետություն՝ 91 հազար 148, Վրաստան՝ 70 հազար 630, Միացյալ Նահանգներ՝ 31 հազար 662, Ուկրաինա՝ 22 հազար 267, Հնդկաստան՝ 17 հազար 980, Ֆրանսիա՝ 14 հազար 310 և Գերմանիայից ժամանել է 11 հազար 936 մարդ։

Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ 2020թ. ապրիլ-հունիս և հուլիս-օգոստոս ժամանակաշրջանում, ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի № 298-Ն որոշմանը համապատասխան, ՀՀ ներգնա և արտագնա զբոսաշրջային այցելություններ չեն արձանագրվել․ «Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՍԷԿՏ համակարգից ստացվում են ամսական կտրվածքով վիճակագրական տվյալներ, իսկ եռամսյակային պաշտոնական վիճակագրական տվյալներն ավարտուն կերպով հավաքագրված և մշակված են լինում ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո: Ըստ այդմ, դեռևս չունենք 2022 թվականի առաջին եռամսյակի տվյալներն, ուստի ներկայացնում ենք 2022 թվականի հունվարին և փետրվարին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների վերաբերյալ թվերը»։

2022 թվականի հունվարին Հայաստան զբոսաշրջային այցելությունները կազմել են շուրջ 94 հազար 339, իսկ սույն թվականի հունվարին, ըստ տրանսպորտային միջոցների, ներգնա զբոսաշրջային այցելությունները ունեն հետևյալ պատկերը՝ օդային տրանսպորտ՝ 73 հազար 587, երկաթուղային տրանսպորտ՝ 428, ավտոմոբիլային տրանսպորտ՝ 20 հազար 324։ Ըստ սահմանային անցման կետերի՝ կազմել է ընդամենը՝ 94 հազար 339-ը։

2022թ հունվարի դրությամբ՝ Հայաստանում զբոսաշրջային աճ են ապահովել հետևյալ 10 երկրները՝ ՌԴ՝ 45 հազար 966, Վրաստան՝ 6 հազար 999, Իրան՝ 6 հազար 491, Ուկրաինա՝ 2 հազար 137, ԱՄՆ՝ 1,571, Ֆրանսիա՝ 913, Գերմանիա՝ 849, Ֆիլիպիններ՝ 668, Բելառուս՝ 632, Ղազախստան՝ 558, իսկ փետրվարին Հայաստան զբոսաշրջային այցելությունները կազմել են շուրջ 72 հազար 262։

Այնուհետև խնդրել էինք նախարարությանը տեղեկացնել, թե ռուս-ուկրաինական պատերազմը Հայաստանում տուրիզմի վրա ինչպիսի՞ ազդեցություն է ունեցել․

«Պատժամիջոցների կիրառումից ի վեր նկատելի է Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջային այցելությունների թվաքանակի լրացուցիչ աճ։ Արդյունքում՝ վիճակագրական եռամսյակային տվյալներն ամփոփելիս կունենանք Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջային այցելությունների հավելյալ աճ։ Հարկ ենք համարում նշել, որ վերջին տարիների վիճակագրական տվյալները փաստում են, որ Հայաստան ընդհանուր այցելությունների մեջ բացարձակ թվով աճ ապահոված երկրների ցանկում առաջնային տեղ է զբաղեցնում Ռուսաստանը, որը հանդիսանում է Հայաստանի համար նպատակային շուկա։ Ստորև ներկայացնում ենք վերջին տարիներին Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջային այցելությունները։

2016թ-ին՝ 353 հազար 887,
2017թ-ին՝ 459 հազար 009,
2018թ-ին՝ 531 հազար 466,
2019թ-ին՝ 658 հազար 551,
2020թ-ին՝ 137 հազար 634,
2021թ-ին՝ 344 հազար 872։

Համաձայն վիճակագրական տվյալների՝ 2022 թվականի հունվար և փետրվար ամիսներին Ռուաստանից Հայաստան զբոսաշրջային այցելությունները զգալի աճել են՝ համպատասխանաբար հունվարին ապահովելով 35 հազար զբոսաշրջիկների քանակի լրացուցիչ աճ և փետրվարին՝ 21 հազար զբոսաշրջիկների քանակի լրացուցիչ աճ։

Ըստ նախարարության՝ ինչ վերաբերում է ռուս–ուկրաինական հակամարտության հետևանքով Ռուսաստանից Հայաստան այցելությունների թվաքանակին, ապա այդ տեղեկատվությունը կլինի ավելի ուշ։

Հարցին՝ Հայաստանում կազմակերպվա՞ծ տուրիզմն է ավելի զարգացած, թե՞ ինդիվիդուալ տուրիզմը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տվել է հետևյալ պատասխանը․ «Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ներկայումս Հայաստան այցելած զբոսաշրջիկների ընդհանուր թվում մեծ մաս են կազմում ինդիվիդուալ զբոսաշրջիկները»։

Մարիամ Ստեփանյան

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»

Ձեզ գուցե հետաքրքրի