Երևան +12°
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 19:25 06-01-2023

Հենց Հայաստանի կառավարությունն է հանդիսանում գլխավոր խոչընդոտողը Արցախում իրավիճակի ժամանակավոր մեղմացման․ Ալեքսանդր Քանանյան

Նիկոլ Փաշինյանի ունի ծանրագույն անձնական մեղսակցություն ստեղծված վիճակին, քանզի նա լինելով ՀՀ ղեկավարը՝ ստորագրել է նոյեմբերի 9-ի հայաստանակործան փաստաթուղթը՝ հանձնելով ոչ միայն Արցախի, այլ ողջ Հայաստանի Հանրապետության գոյության համար բացարձակորեն կարևորագույն կենսական տարածքները՝ Քարվաճառն ու Քաշաթաղը, որոնք չեն գրավվել ադրբեջանական զինուժի կողմից։ Դրանք հենց Ալիևի պնդմամբ՝ չափազանց դժվար կլիներ գրավել ռազմական ճանապարհով։

Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանն՝ անդրադառնալով նախօրեին կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի անդրադարձին՝ Բերձորի միջանցքին ու դիտարկմանը, թե Լաչինի միջանցքի շարունակական շրջափակումն էլ ավելի անհրաժեշտ է դարձնում Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը։

«Նիկոլ Փաշինյանն Արցախը վերածել է բոլոր կողմերից շրջափակված մնացորդի՝ համաձայնելով ստորագրել նոյեմբերի 9-ի հայաստանակործան դավաճանագիրը։ Հետևաբար, ինչ էլ նա ասի՝ հասարակության կողմից տվյալ իրավիճակի ամենամեծ, փաստացի մեղավորը անձամբ ինքն է։ Այստեղ հասկանալի է, որ արմատական մեղսակցություն ունեն նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և մյուսները, բայց Նիկոլ Փաշինյանի ստորագրությունն է դրված նոյեմբերի 9-ի դավաճանագրի տակ։

Ներկա փուլում շատ քիչ բան է հնարավոր անել, քանի որ արցախյան հակամարտության բոլոր տարիներին՝ սկսած 1991 թ-ից, Հայաստանը չի վերահաստատել իր ինքնիշխանությունը Արցախի նկատմամբ, այդպիսով թույլ է տվել, որ անխտիր բոլորի կողմից միանշանակ և անվիճարկելի կերպով Արցախի ողջ տարածքը դիտվի Ադրբեջանի մաս և այսօր աշխարհաքաղաքական ներկա դասավորումներում, երբ Հայաստանն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի կառավարության շարունակում է առավելագույն նողկալի կերպով կառչել ոչ միայն մեռելածին ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, այլ շարունակում է ստորաքարշություն անել և ենթարկվել Ռուսսատանին, այս իրավիճակում հենց Հայաստանի կառավարությունն է հանդիսանում գլխավոր խոչընդոտողը իրավիճակի ժամանակավոր մեղմացման»։

Նա ընդգծեց, որ խնդրի վերջնական լուծում չի ակնկալում, որովհետև Արցախի մնացորդում նոյեմբերի 9-ից հետո ոչ միայն հնարավոր չէ կազմակերպել տարածքի լիարժեք և տևական ինքնապաշտանություն, այլ հնարավոր չէ իրականացնել նաև Սյունիքի լիարժեք և տևական ինքնապաշտպանությունը։

«Հետևաբար, միակ լուծման տարբերակը հնարավորինս արագ Ռուսաստանի հետ բոլոր հնարավոր կապերի խզումն է և Հայաստան այլ աշխարհաքաղաքական բևեռների հրավերը՝ առնվազն մարդասիրական նպատակներով Արցախի տարածքում հայկական բնակչության հարատևման խնդիրը գոնե մի քանի տարով երկարաձգելու համար, մինչև ժամանակի ընթացքում պարզ կլինի, թե ինչպես է վերապրում Հայաստանի Հանրապետությունը որպես ինքնիշխան պետություն»։

Անդրադառնալով միջազգային դիտորդական առաքելության Բերձորի միջանցք հրավիրելուն՝ նա նշեց, որ թերահավատություն ունի նման դիտորդական առաքելության նկատմամբ, հատկապես, իրավասու և միջազգային լիազորում կամ մանդատ ունեցող միջազգային առաքելության նկատմամբ։
«Բանն այն է, որ ՄԱԿ-ում Ռուսաստանը և թուրքական ազդեցությունը արգելափակում են բոլոր հայանպաստ որոշումները, որոնք առանց այդ էլ չափազանց դժվար են ընդունման համար։ Այսինքն, այսօր առհասարակ անհնարին է, որ ՄԱԿ-ի միջոցով որևէ բան արվի։ ԵԱՀԿ-ում նույնպես գոյություն ունի վետոյի իրավունք և մի շարք ԵԱՏՄ անդամ պետություններ, որոնք Թուրքիայի և Ադրբեջանի կողմնակից են՝ նույնպես կարող են վետոյով արգելակել ԵԱՀԿ առաքելության առաքում դեպի Արցախ։

Հնարավոր տարբերակը կարող էր լինել Եվրամիության դիտարդական խումբը, բայց Եվրամիության մեջ նույնպես Հայաստանի Հանրապետության դիրքերը անհամեմատ թույլ են, քան Թուրքիայի դիրքերը և այն պետությունների դիրքերը, որոնք պատրաստ չեն նույնիսկ նվազագույն չափով հարաբերություններ վատթարացնել Թուրքիայի հետ՝ հանուն Հայաստանի և հայերի։

Հետևաբար, միակ հնարավոր տարբերակը, որի ուղղությամբ պետք է աշխատել, եթե ցանկանում ենք գործնականում հասնել իրավիճակի խիստ ժամանակավոր թեթևացմանը՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի վրա բոլոր հնարավոր ազդեցության լծակներն օգտագործելով ՝ պնդելն է, որ այդ երկրները, որպես առանձին պետություններ ստանձնեն Արցախի հայության մնացորդի ֆիզիկական անվտանգության երաշխավորման բեռը։ Երկրորդ․ անհրաժեշտ է ընդարձակել կապերը, օրինակ, Հնդկաստանի հետ՝ ակնկալելով, որ վերջինս հնարավորինս շատ և արտոնյալ պայմաններով սպառազինություն կտրամադրի Հայաստանին»։

Նա նաև ընդգծեց, որ չկա այս պահին խնդրի վերջնական լուծման հնարավորություն։ «Լուծումը կարող էր լինել առնվազն 1994 թ-ին հրադադարի սահմանների վերականգնումը, եթե դա տեղի չի ունենում, ապա մենք մոտ ապագայում կարող ենք կորցնել Արցախում հայության ներկայությունը, քաղաքական վերահսկողությունը մենք արդեն կորցրել ենք։ Իսկ միջնաժամկետ հեռանկարում մենք կարող ենք կորցնել նաև Հայաստանի Հանրապետություն ունենալու պատմական հնարավորությունը»։

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ