Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 18:36 21-11-2022

Սա թշվառ, ողորմելի քաղաքական քայլ է, բայց այդ բառերը անըմբռնելի են պարոն Ծառուկյանի համար․ Ալեքսանդր Քանանյան

«Պարոն Ծառուկյանը՝ որպես անհատականություն, և պարոն Ծառուկյանի ղեկավարած քաղաքական ուժը, դավանած արժեքները, կենսակերպը միշտ իմ մեջ խորագույն ամոթ են առաջացրել սեփական ազգիս ներկա վիճակի համար։ Սա թշվառ, ողորմելի քաղաքական քայլ է, բայց այդ բառերը անըմբռնելի են պարոն Ծառուկյանի համար, որովհետև նա պարզապես ընդունակ չէ ընկալելու, թե իրեն որքանով, մեղմ ասած, անհարմար իրավիճակի մեջ է դնում»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ Արցախում բացված ռուսական կենտրոնին։

«Նրա պատկերացումները քաղաքականության մասին հեռու են իրականությունից։ Հասկանալի է, որ պարոն Ծառուկյանը երբևէ և որևէ գաղափարի կրող անձ չէր, գաղափար հասկացությունը անհասանելի է պարոն Ծառուկյանին, բայց նա անգամ ընդունակ չէ, դիտելով փոփոխվող համաշխարհային իրավիճակը, հասկանալու, որ ռուսական կայսրության դարն անցել է, և այս փուլում, շարունակել ստորաքարշություն անել Հայաստանի թշնամի Ռուսաստանի նկատմամբ, քաղաքական անհեռատեսության և քաղաքական սնանկության լիակատար վկայությունն է»։

Հարցին, թե արդյոք Արցախում այս պահին առավել կարևոր խնդիրներ չկային, որոնք հրատապ լուծում ու ներդրում են պահանջում, Քանանյանն ասաց, որ շատ վաղուց՝ 2000-2001 թթ-ին, ներկայում հանգուցյալ պատմաբաններից մեկը դիմել էր Ծառուկյանին՝ Արցախին վերաբերող կարևորագույն պատմագիտական աշխատություն լույս ընծայելու խնդրանքով։

«Բարեբախտաբար, այդ կոթողը այս տարի լույս տեսավ, և առաջիկա օրերին դրա շնորհանդեսը կլինի։ Բայց պարոն Ծառուկյանն ասել է, որ ինքը չի համարում այդ գործը կարևոր և նախընտրում է ֆինանսավորել սպորտային նախաձեռնությունները։ Հասկանալի է, որ այս անձից որևէ ակնկալիք ունենալ չենք կարող, բայց ես երազանք ունեմ, որ 1-2 ամիս հետո հայ ժողովրդի ծոցում ծառուկյաններ չեն լինելու»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան

Ձեզ գուցե հետաքրքրի