Երևան +12°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:55 14-12-2022

Ռուսաստանը Արցախը հեռանկարում հանձնել է Թուրքիայի աշխարհաքաղաքական վերահսկողությանը․ Ալեքսանդր Քանանյան

«Ամենամիամիտ մարդու համար իսկ հասկանալի է, որ վերջին տասնամյակում, և հարկապես նոյեմբերի 9-ի փաստաթուղթը Հայաստանին պարտադրելու պահից ի վեր Ռուսաստանի Դաշնությունը ոչ միայն բարեկամական, դաշնակից պետություն չէ, այլև հայ ժողովրդի, հայության և հայոց պետականության թշնամին է և գործում է հայոց պետականության և շահերին դեմ»։ Այս մասին Oragir.News- ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը՝ խոսելով ՌԴ արձագանքից՝ Հայաստանը Արցախին կապող միակ ճանապարհին արդեն երկու օր տիրող իրավիճակից։

«Ռուսաստանը բոլոր հարթակներով այս օրերին և հատկապես գազամատակարարումը անջատելուց մի քանի ժամ առաջ հեռուստատեսությամբ և տարբեր հարթակներում շարունակում է պնդել, որ իր համար չափազանց կարևոր և անհրաժեշտ է, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը»,- ասաց Քանանյանը։

Խոսելով առաջիկա սպասելիքներից՝ Քանանյանն ասաց. «Ռուսաստանը Արցախը հեռանկարում հանձնել է Թուրքիայի աշխարհաքաղաքական վերահսկողությանը, հետևաբար սա միասնական գործողություն է, այլ բան է, որ թերևս Արցախը վերջնականապես դատարկելու փուլում ինչ-ինչ անհամաձայություններ ծագեն՝ խիստ ընթացիկ և խիստ երկրորդական բնույթի, բայց հաշվի առնելով Ռուսաստանի խղճուկ վիճակը և Պուտինի իշխանության անխուսափելի և մոտալուտ անկումը՝ Ադրբեջանը ոչ միայն որևէ փուլում որևէ հակադարձության չի հանդիպի Արցախի պատառիկում տեղակայվաց ռուսական օկուպացիոն զորքերից, այլև իրենց իսկ համագործակցությամբ կշարունակի փաստացի Արցախի հայաթափությունը՝ Արցախում Ադրբեջանի վարչական իշխանության հաստատման քողի ներքո»։

Խոսելով երեկ Արցախի ապաշրջափակման պահանջով կազմակերպված բողոքի ակցիայից՝ Քանանյանն ասաց. «Եթե Ռուբեն Մելիքյանն է կազմակերպում կամ ինքն է անում, ապա պարզ է, որ սա ռուսական գործակալական հակահայ ցանցի գործողությունն է, նրանք մեղադրելու են ամեն մեկին ամեն կերպ, մեղադրելու են իրենք իրենց, բայց երբեք չեն մեղադրի Ռուսաստանին։ Սա էժանագին, ռուսական գործակալական ողորմելի, թշվառ գործելաոճ է, որին բարոյական կամ որևէ այլ գնահատական տալը կարելի է, բայց իմաստ չունի։ Հայաստանում ռուսական գործակալական ցանցի վերացման ուղությամբ գործողությունները հնարավոր կլինեն միայն երկրում ազգային պետական իշխանության հաստատումից հետո, իսկ հաշվի առնելով հայ ժողովրդի մեծագույն մասի կատարյալ անտարբերությունը իրենց ազգային պետականության նկատմամբ՝ այդպիսի օրակարգը հազիվ թե մոտակա տարիներին վերածվի քաղաքակական պահանջի և իրացվի երկրում ազգային պետական իշխանության հաստատմամբ, անչափ ավելի հավանական է Հայաստանի ոչնչացման սցենարը և ամենամոտ իսկ տասնամյակներում առաջին իսկ համաշխարհային աշխարհաքաղաքական համընդհանուր անկայունության շրջանում, երբ մեր թուրքական շրջապատը, ինչպես և 20 թ-ի սեպտեմբերի 27-ին կգտնի հնարավորությունների պատշաճ պատուհանը և վերջ կդնի ներկայիս Հայոց պետության գոյությանը․ սա շատ ավելի հավանական սցենար է մոտակա 20-30 տարիների սցենարի համար»։

Ձեզ գուցե հետաքրքրի