Ներքին 1 տարի առաջ - 10:16 07-06-2025

Երևանում հեղուկ գազի պահոցում գազի արտահոսքի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր. shamshyan.com

Հունիսի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Դավիթաշենից դեպի Զովունի գնացող ճանապարհին գտնվող գազալցակայանում հեղուկ գազ է այրվում, որի հետևանքով կա տուժած։

Օպերատիվորեն դեպքի վայր մեկնած ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 10։30-ի սահմաններում «Էլ Սիստի» ՍՊԸ-ի տարածքում գտնվող «Օրանժ Գազ» ընկերության հեղուկ գազի պահոցում գազի արտահոսքը դադարեցնելու աշխատանքի ընթացքում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Սերգեյ Մակունցը «ջերմային այրվածք բոցով, դեմքի, մեջքի, զույգ վերին վերջույթների և զույգ ստորին վերջույթների շրջանում առաջին, երկրորդ, երրորդ կարգի մոտ 22 տոկոս մարմնի մակերեսի այրվածք, այրվածքային շոկ, ինգալացիոն վնասվածք» ախտորոշմամբ շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Վիրավորը նշված բենզագազալցակայանների ցանցի մենեջեր է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ