Ուղիղ եթեր
Ներքին 13 րոպե առաջ - 13:52 19-11-2026

Կոռուպցիան ձեր ԴՆԹ-ն ա. պատերին եմ ծեփելու` ով լեզվին տվեց. Փաշինյանը հունից դուրս եկավ

ՄենՔ ընդդիմության հետ հարաբերվում ենք էն ձևով, ինչ ձևով որ իրենք են մեզ հետ հարաբերվում:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մենք չենք պատրաստում ընդդիմությանը տալ հնարավորություն՝ ինչ ուզես, երբ ուզես ու ոնց ուզես ասելու՝ էն դեպքում, երբ մենք նույնը պիտի չանենք:

Մի հատ երիտասարդ կա, չեմ ուզում ասեմ՝ ջահել, եկել ա, առաջին օրը եկել ա ԱԺ, ներկայանում ա՝ որպես 44-օրյա պատերազմի հերոս, ասում ենք՝ էս ո՞վ ա էս տղեն, որ մի հատ էլ արժանի գնահատականի չենք արժանացրել, հետո պարզվում ա, որ զորակոչվել ա ու որոշ ժամանակ անց ճողոպրել: Ինձ ասել են, որ ճողոպրել ա:

Մանվել Գրիգորյանի օգնականը խոսում ա կոռուպցիայի մասին. Ախուրյանում գործարաններ կան, ջրանցք կա, որ եսիմ ինչ «բեսպրեդելով» վերցրել են, մինչև հիմա դատական համակարգով չենք կարողանում հետ վերցնել:

Մենք պիտի նայենք ու չնկատելու տա՞նք:

Իրավական գործընթացին էլ ասում են՝ քաղաքական հետապնդում ա:

Սամվել Կարապետյանը ամենամեծ բարերարն ա, ես էլ ասում եմ՝ գող ա: Հիմա նայեք, տեսեք՝ ով ա իրական բարերարը. իրական բարերարը ՀՀ կառավարությունն ա, որ էդ գողերի ձեռքից առել բերել ա պետբյուջե, հիմա մարդիկ առողջության ապահովագրություն ունեն, ճանապարհներ ունեն, սպառազինություն ունեն, պետական ծառայողներն աշխատավարձ ունեն և ոչ թե սպասում են, տեսնեն «Միշիկը» ծրարով իրենց աշխատավարձ կուղարկի, թե չի ուղարկի:

Ես այսպիսին եմ ու այսպես եմ հաորդակցվում, չեմ պատրաստվում էդ դուրսպրծուկներին հանդուրժեմ:

Ամբողջ բոյով կոռուպցիա եք, կոռուպցիան ձեր ԴՆԹ-ն ա, էդ «կուտոկը» ծագում է կոռուպցիայից: Կարապետյանների ընտանիքը պիտի ՀՀ-ում կոռուպցիայից խոսա՞, Քոչարյանների ընտանիքը, Սերժն ու «Միշիկը» պիտի կոռուպցիայից խոսա՞ն:

Դուք տեղով կոռուպցիա եք: Որ տանենք ԴՆԹ թեստ հանձնելու, պաստախանը գալու ա՝ կոռուպցիա:

Ձեզ պատերով եմ ծեփելու, ով որ լեզվին տվեց», - հունից դուրս եկավ Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

18:45 Դու գող ես, գողի «աբսլուգ» ես, դու արջ քորող ես, դու դամաշնիկ բռնող ես. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին
15:30 Հարսանիքից դուրս էին եկել ծխախոտ գնելու. 17-ամյա վարորդը լուրջ վնասվածքներ չի ստացել. նոր մանրամասներ Գավառի ողբերգական վթարից
23:10 Նախնական տեղեկություններով՝ զինծառայողը կրակել է իր գլխին. Factor TV
16:41 Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գրիգոր Գևորգյանի կրտսեր եղբայրը՝ փոքրիկ Գրիգորը
18:38 36-ամյա տղամարդը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ. նրան մարմնական վնասվածքներ է պատճառել հարազատ եղբայրը
19:14 Խաղաղություն լինելու է, մեռնեք էլ՝ լինելու է․ Արարատ Միրզոյանը՝ ընդդիմությանը
21:19 Բուլդոզերով ա ուզում լինի, սամալյոտով ա ուզում լինի, Ալիևի Սահմանադրությունը չի անցնելու. Նարեկ Կարապետյան
21:13 Ռադս կքաշեմ, կգնամ, բայց քանի վարչապետ եմ, բուլդոզերով էս պրոցեսը հասցնելու եմ մինչև վերջ. Փաշինյան
22:39 Բանակում կրկին զիծառայող է մահացել
22:47 24-ամյա վարորդը «Merceders»-ով կողաշրջված հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ