Ուղիղ եթեր
Ներքին Միտք 37 րոպե առաջ - 12:00 19-11-2026

Ինչ կփոխվի Հայաստանում հաշված օրեր անց

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Սահմանադրության տեքստը կհրապարակվի «հաշված օրերի» ընթացքում, ասել է Վահագն Ալեքսանյանը նույեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում:

Ինչո՞ւ այսքան ձգձգեցին Սահմանադրության տեքստի հրապարակումը, և ի՞նչ է սպասվում տեքստի հրապարակումից հետո։

Նախկինում Ռուսաստանը շահագրգիռ էր, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը չխաղաղվի։ ԵԱՀՄ Մինսկի խմբի շրջանակում Մոսկվան պարբերաբար վետո էր կիրառում Ֆրանսիայի, ԱՄՆ-ի ռացիոնալ առաջարկների վրա, ապակառուցողական կեցվածք ընդունում, խոչընդոտում խաղաղությանն ուղղված ջանքերը։

Ենթադրելի է, որ ՌԴ-ի այս հետաքրքրությունը չի փոխվել, և նա շարունակում է դեմ լինել խաղաղությանը, որոբհետև խաղաղության ստորագրումից հետո, բնականաբար, օրակարգ է գալու ՀՀ-ից ռուսական զորքերը դուրս բերելու հարցը, առաջին հերթին սահմանի անցակետային հատվածներից։ Հետևաբար՝ ինչքան ուշ ստորագրվի խաղաղության պայմանգիրը, այնքան երկար կմնան այստեղ ռուս զինվորիկները, կազդեն Հայաստանի քաքականության որոշման վրա։

Հիշենք, որ Նիկոլ Փաշինյանը 2018-2022-ին ֆորպոստի վարչապետ էր։ Ներկայումս էլ շարունակում է անխախտ պահել հայ-ռուսական պայմանավորվածությունները։ Այս առումով՝ ենթադրելի է, որ ՔՊ-ն ձգձգում է Սահմանդրության տեքստի հրապարակումը Մոսկվայի խնդրանքով, որ խաղաղության պայմանագիրը հնարորինս ուշ չստորագրվի, պայմանագրով հաստատված խաղաղությունը հնարավորինս ուշ լինի, և Մոսկվան հնարավորություն ունենա կոնֆլիկտի հետ կապված գլոբալ ռիսկերը կառավարելու պատրվակով որոշ ժամանակ ևս պահպանել իր ազդեցությունը Հայաստանում և տարածաշրջանում։

Փաշինյանն ամեն օր հայտարարում է խաղաղության օրակարգի, պայմանագիրը ստորագրելու մեծ ցանկության մասին, սակայն չի շտապում կատարել Ալիևի նախապայմանը։ Սա հիմք է տալիս ենթադրելու, որ Փաշինյանն ու Ալիևը միասին, ձեռք-ձեռքի բռնած ձգձգում են խաղաղության պայմանագրի ստորագրումը, դե յուրե խաղաղության հաստատումը։

Ենթադրելի է, որ Բաքուն ագրեսիվ նկրտումներ ունի, ձգտում է հնարավորինս շատ զիջումներ կորզել Փաշինյանից։ Բայց պարզ չէ, թե Փաշինյանն ինչո՞ւ է ձգձգում Ալիևի նախապայմանի կատարումը։ Եթե Սահմանադրության փոփոխությունն ու նախաբանից հռչակագրին հղումը հանելը Ադրբեջանի միակ նախապայմանն է, ապա Փաշինյանը կարող էր հանրաքվեն անել 2025-ի սեպտեմբերին, երբ ԹՐԻՓՓ-ի էյֆորիան կար։ Այսինքն՝ եթե այս վճռականությունը մեկ տարի առաջ դրսևորեին, ապա խաղաղության պայմանագիրը վաղուց ու դե յուրե հաստատված կլիներ։ Եթե չի անում, նշանակում է՝ ինքը ևս շահագրգիռ է, որ պայմանագի ստորագրումը ձգձգվի։

Հաջորդ ենթադրյալ պատճառը ներքաղաքական է։ Փաշինյանը, հավանաբար, մտավախություն ուներ, որ Սահմանադրության հանրաքվեն կտապալվեր, ինքը վարկանիշ կկորցներ ու կպարտվեր հունիսի 7-ի ընտրություններում։ Այս ռիսկը հաշվի առնելով, տեքստը չհրապարակվեց մարտին, ինչպես խոստացել էր նախարար Սրբուհի Գալյանը։ Դրանից հետո ակնարկում էին, թե տեքստը կհրապարակեն ընտրություններից հետո։ Սակայն տեքստի հրապարակումը դեռ չի նշանակում, որ առաջիկայում կնշանավի հանրաքվե։

Ողջամիտ կասկած կա, որ տեքստը մի քանի տարի քննարկվելու է, մինչև 2031-ի ԱԺ ընտրությունները։ ՔՊ-ականները ասելու են, թե հանրաքվեն ձգձգում են, որ լսեն յուրաքանչյուր քաղաքացու կարծիքն ու նրա առաջարկությունը ներառեն Սահմանադրության տեքստում։ Փաշինյանն անձամբ է ներգրավվելու այս քարոզարշավում, սակայն իրականում պարզապես ձգձգում են հանրաքվեն՝ որքան հնարավոր է երկար, մինչև վերջին դիմադրության օջախը հանգցնեն։

Կարճ ասած՝ համախմբված ընդդիմության ծավալած քարոզարշավը Սահմանադրության փոփոխության դեմ որոշակիորեն ներդաշնակ է ՔՊ-ի կուրսին։ Վերջինս ոչ միայն բավարար քվե չունի Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար, այլև հանրաքվեն հնարավորինս ձգձգելու խնդիր ունի, որին լծվելու են ամբողջ թիմով հաշված օրեր անց։ Եվ առաջիկա ամիսներն ու տարիները կանցնեն Սահմանադրության փոփոխության մասին զրույցներով ու բանավեճերով, այնքան, մինչև ժողովուրդը հոգնի, զզվի թեմայից ու երազի, թե երբ պիտի այդ հանրաքվեն լինի, որ էլ չլսի այդ թեմայով վերացական ու անպտուղ վեճերը։


Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

18:45 Դու գող ես, գողի «աբսլուգ» ես, դու արջ քորող ես, դու դամաշնիկ բռնող ես. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին
15:30 Հարսանիքից դուրս էին եկել ծխախոտ գնելու. 17-ամյա վարորդը լուրջ վնասվածքներ չի ստացել. նոր մանրամասներ Գավառի ողբերգական վթարից
23:10 Նախնական տեղեկություններով՝ զինծառայողը կրակել է իր գլխին. Factor TV
13:08 ԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. Բայրամով
16:41 Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գրիգոր Գևորգյանի կրտսեր եղբայրը՝ փոքրիկ Գրիգորը
18:38 36-ամյա տղամարդը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ. նրան մարմնական վնասվածքներ է պատճառել հարազատ եղբայրը
19:14 Խաղաղություն լինելու է, մեռնեք էլ՝ լինելու է․ Արարատ Միրզոյանը՝ ընդդիմությանը
21:19 Բուլդոզերով ա ուզում լինի, սամալյոտով ա ուզում լինի, Ալիևի Սահմանադրությունը չի անցնելու. Նարեկ Կարապետյան
21:13 Ռադս կքաշեմ, կգնամ, բայց քանի վարչապետ եմ, բուլդոզերով էս պրոցեսը հասցնելու եմ մինչև վերջ. Փաշինյան
22:39 Բանակում կրկին զիծառայող է մահացել