Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:00 04-10-2023

Ամոթը քե՛զ, փորը տնկած եկել խոսում ա, ո՞վ ես դու վաբշե. Փաշինյանը հունից դուրս եկավ

Հայաստանի ինքնիշխանությունն ահագին իջեցրել եք, եթե մնաք՝ իջեցնելու եք մինչև զրո, մնաք, երաշխավորում եմ՝ նոր ողբերգություն եք բերելու։ Առաջարկում եմ երեք տարբերակ՝ կամ դուք էլ գնացեք ապահով Բաքու, կամ մի հաճելի մայրաքաղաք, կամ Վարդաշեն։ Բարեկամական կարճ խորհուրդ՝ հեռացե՛ք։ Այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Վերջում լավ վանկարկեցիք, բայց տպավորություն չգործեցիք, հաջորդ ժամանակ, եթե ամբողջ խմբակցությունով ասեք «հե-ռա-ցե՛ք», գուցե քաղաքական ազդեցություն կունենա երկրում քաղաքական իրավիճակի վրա...

Ընդդիմադիր քաղաքական գործիչները կարող են ինչ-որ բաներ ասել, մենք մինչև որոշակի սահման հանդուրժող եք, բայց երբ սահմանն անցավ, ում պետք է Վարդաշեն՝ կուղարկենք Վարդաշեն, ում պետք չի ուղարկել Վարդաշեն՝ կուղարկենք ոչ Վարդաշեն։ Իսկ ինչ վերաբերում է Բաքու գնալ-գալու տրամաբանությանը, ենթադրում եմ, որ այդքան վստահ ասում եք, գնալ-գալու ուղիները, ձևերը, կապուղիները, դուք լավ գիտեք, այդ թվում նաև ձեր քաղաքական ուժի ղեկավարի բազմամյա փորձից՝ Բաքու գնալ–գալու, տալու-առնելու և այլն և այդպես շարունակ, համենայն դեպս վստահ եք խոսում և դա միայն դրա մասին է վկայում»։

Աղվան Վարդանյանը արձագաքեց, որ Փաշինյանը կարող է երջանիկ լինել, որ անձնական դաշտ չի մտնում։ «Բայց որ դուք կարող եք լինել բանսարկու, զրպարտիչ, դա նորություն չէ», - ասաց նա։

Փաշինյանի խոսքի ընթացքում ընդդիմադիր պատգամավորները սկսեցին տեղերից արձագանքել, ինչը զայրացրեց Փաշինյանին և վերջինս մի պահ կորցրեց ինքնատիրապետումը․ «Եռաբլուր լացողներ, Եռաբլուրի կեսը սեփականացրել եք․․․ Ամոթը քե՛զ... փորը տնկած եկել խոսում ա, ո՞վ ես դու վաբշե»,- զայրացած ասաց նա ու հեռացավ ամբիոնից։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան