Ներքին 11 րոպե առաջ - 13:40 15-11-2026

Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը

Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը։ Այս մասին հայտնում է «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը։

«2026 թվականի նոյեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, նախագահությամբ դատավոր Ջոն Հայրապետյանի, տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ գործով հերթական դատական նիստը։

Նախորդ դատական նիստի ընթացքում հետազոտվել է մեղադրանքի կողմի ներկայացրած առաջին ապացույցը՝ Ազգային ժողովի նիստի սղագրությունը»,- նշված է շարժման տարածած հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ հավելել են, որ մեղադրանքի կողմը գտնում է, որ նշված սղագրությունը պարունակում է պետական գաղտնիք, մինչդեռ պաշտպանության կողմի պնդմամբ՝ գործում բացակայում են այն հիմնավորող ապացույցները։

«Առաջիկա դատական նիստում մեղադրանքի կողմը պետք է հստակ մատնանշի, թե սղագրության կոնկրետ որ հատվածներն են պետական գաղտնիք պարունակում, ինչպես նաև ներկայացնի դրանց՝ օրենքով սահմանված կարգով պետական գաղտնիքի շարքին դասված և համապատասխան ընթացակարգերով գաղտնագրված լինելու իրավական ու փաստական հիմքերը։

Հավելենք, որ Անդրանիկ Թևանյանը գտնվում է բանտային կալանքի տակ մոտ 6 ամիս, իսկ Արեգնազ Մանուկյանը, 3 ամիս գտնվելով բանտային կալանքի տակ, այժմ գտնվում է 3-ամսյա տնային կալանքի տակ՝ հաղորդակցության ամենախիստ սահմանափակումներով»,- նշել են հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

18:20 Թույլ չեմ տա երգես․ Կամո Սեյրանյանը դեմ է եղել դստեր՝ երգչուհի դառնալու որոշմանը
14:14 Ծեծկռտnւք Հ1-ի տաղավարում՝ Բորիս Մուրազիի և Հարություն Մկրտչյանի միջև
18:40 Գոռ Հակոբյանը կիսվել է որդու բուժման առօրյայից կադրերով
16:47 ԱՄՆ-ը հարցրել է՝ պատրա՞ստ եք դուրս գալ Դոնբասից ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց. Զելենսկի
22:45 Բժշկության հետ կապ չունեն, բայց ղեկավարում են բուժհիմնարկներ. Գյումրիի պոլիկլինիկաների փոխտնօրենները ՔՊ-ականներ են
14:41 Եթե դա ճիշտ է, ապա Ադրբեջանին հաջողվել է պատերազմի սպառնալիքի ներքո 2025-ի օգոստոսի 8-ին Հայաստանից կորզել TRIPP-ը․ Սուրենյանց
15:05 Երևանում «Տուն էքսպոն» մեկնարկեց սկանդալով․ Նարեկ Կիրակոսյան
20:55 Աննա Վարդապետյանն ընտրվել է միջազգային դատախազական կառույցի փոխնախագահ
20:00 Գերին սփրթնեց, երբ իմացավ՝ ում դիմաց է կանգնած․ Քյոխը
23:25 Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը