Մշակույթ 20 րոպե առաջ - 13:15 15-11-2026

Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերն ամփոփվել են գալահամերգով

Մոսկվայի «Զարյադյե» համերգասրահում տեղի է ունեցած գալա համերգով ամփոփվել են Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերը: Միջոցառմանը ներկա է եղել և ողջույնի խոսքով հանդես եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Արժևորելով մշակույթի դերը՝ որպես մարդկանց միավորելու, փոխըմբռնման, վստահության և ժողովուրդների մտերմության ու մշակութային երկխոսության նոր հարթակներ բացահայտելու եզակի հնարավորություն՝ նախարարը նշել է. «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության երկարամյա մշակութային հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, մարդկային շփումների և միմյանց պատմական ու հոգևոր ժառանգության նկատմամբ հետաքրքրության վրա։

Հայաստանի մշակույթի օրերը Ռուսաստանում կարևոր հնարավորություն են՝ ռուսաստանյան հանրությանը ներկայացնելու հայկական արվեստի հարստությունն ու բազմազանությունը, մեր ազգային մշակույթի ինքնատիպությունը, դրա խոր պատմական արմատներն ու ժամանակակից ստեղծագործական որոնումները»։

Մշակույթի օրերի ծրագիրն ընդգրկել է արվեստի տարբեր ուղղություններ, արդ թվում՝ Հայաստանի «Բարեկամություն» պարի պետական անսամբլի ելույթը, Երևանի պետական մնջախաղի թատրոնի «Օֆֆլայն» ներկայացումը, Ստանիսլավսկու անվան Երևանի պետական ռուսական դրամատիկական թատրոնի «Առյուծը ձմռանը» ներկայացումը, Հայաստանի պետական ջազ նվագախմբի և դաշնակահարուհի Անահիտ Դիլբարյանի համերգները:

Ամենից շատ դիտված

18:20 Թույլ չեմ տա երգես․ Կամո Սեյրանյանը դեմ է եղել դստեր՝ երգչուհի դառնալու որոշմանը
14:14 Ծեծկռտnւք Հ1-ի տաղավարում՝ Բորիս Մուրազիի և Հարություն Մկրտչյանի միջև
18:40 Գոռ Հակոբյանը կիսվել է որդու բուժման առօրյայից կադրերով
16:47 ԱՄՆ-ը հարցրել է՝ պատրա՞ստ եք դուրս գալ Դոնբասից ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց. Զելենսկի
14:41 Եթե դա ճիշտ է, ապա Ադրբեջանին հաջողվել է պատերազմի սպառնալիքի ներքո 2025-ի օգոստոսի 8-ին Հայաստանից կորզել TRIPP-ը․ Սուրենյանց
22:45 Բժշկության հետ կապ չունեն, բայց ղեկավարում են բուժհիմնարկներ. Գյումրիի պոլիկլինիկաների փոխտնօրենները ՔՊ-ականներ են
15:05 Երևանում «Տուն էքսպոն» մեկնարկեց սկանդալով․ Նարեկ Կիրակոսյան
20:55 Աննա Վարդապետյանն ընտրվել է միջազգային դատախազական կառույցի փոխնախագահ
20:00 Գերին սփրթնեց, երբ իմացավ՝ ում դիմաց է կանգնած․ Քյոխը
23:25 Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը