Մշակույթ 53 րոպե առաջ - 16:39 11-10-2026

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Նիկոսիայի Մակարիոս III արքեպիսկոպոսի հիմնադրամի Բյուզանդական թանգարանում տեղի է ունեցել «Հավատք և ինքնություն․ գանձեր Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Կիպրոսում ՀՀ դեսպանությունից։

Ցուցահանդեսը կազմակերպվել է Կիպրոսում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ Բյուզանդական թանգարանի կողմից՝ Հայաստանի պատմության թանգարանի և Կիպրոսի Հայոց առաջնորդարանի հետ համագործակցությամբ։

Բացման արարողությանը ներկա են գտնվել և ելույթներով հանդես եկել Նոր Հուստինիանայի և համայն Կիպրոսի արքեպիսկոպոս Գեորգիոսը, Կիպրոսի Հանրապետության մշակույթի փոխնախարար Կլեա Հաջիստեֆանու Պապաելինան, Կիպրոսի Հայոց եկեղեցու կաթողիկոսական փոխանորդ Կոմիտաս արքեպիսկոպոս Օհանյանը, Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում հայ համայնքի ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը, Մակարիոս III արքեպիսկոպոսի հիմնադրամի գլխավոր տնօրեն Քրիստոս Կուկլիոտիսը, Բյուզանդական թանգարանի տնօրեն Իոաննիս Էլիադիսը և Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը։

Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Կիպրոսի պետական կառույցների և խորհրդարանի ներկայացուցիչներ, դեսպաններ և դիվանագիտական կորպուսի անդամներ, հոգևորականներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, հովանավորներ և այլ պատվավոր հյուրեր։

Իր ելույթում Կիպրոսում ՀՀ դեսպան Իննա Թորգոմյանն ընդգծել է, որ ցուցահանդեսը շատ ավելին է, քան պատմական արժեքների ներկայացումը՝ հանդիսանալով երկու հնագույն քրիստոնեական մշակույթների միջև երկխոսության և Հայաստանի ու Կիպրոսի հարատև բարեկամության խորհրդանիշ։

Դեսպանը կարևորել է Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից բացառիկ ցուցանմուշների, որոնք արտացոլում են հայ ժողովրդի հոգևոր և մշակութային պատմության ու ավանդույթների տարբեր դրվագներ, ինչպես նաև Կիպրոսում պահպանված և Հայոց առաջնորդարանի կողմից տրամադրված հայկական մշակութային ժառանգության արժեքավոր նմուշների համատեղ ներկայացումը ցուցադրության շրջանակներում։

Դեսպան Թորգոմյանն իր երախտագիտությունն է հայտնել բոլոր հաստատություններին և անհատներին, որոնց նվիրումն ու համագործակցությունը հնարավոր են դարձրել ցուցահանդեսի իրականացումը։

Ցուցահանդեսն իրականացվել է CDA Group, Arsen Theofanidis LLC, VISA Concord ընկերությունների և Կիպրոսում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսի հովանավորությամբ։

Ցուցահանդեսը Նիկոսիայի Մակարիոս III արքեպիսկոպոսի հիմնադրամի Բյուզանդական թանգարանում կգործի վեց ամիս՝ մինչև 2027 թվականի ապրիլի 9-ը։

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
20:00 Պակիստանը մինչև հոկտեմբերի 10-ը երկրից հեռանալու հրահանգ է տվել աֆղան բժիշկներին և բժշկական ուսանողներին