Ներքին 3 ամիս առաջ - 11:53 10-07-2026

Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական քաղաքական հետապնդման դրսևորումն է. Թանդիլյան

Մեր երկիրը՝ մեր աչքի առաջ, մեր լուռ համաձայնությամբ, դարձել է բռնապետnւթյուն: Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական քաղաքական հետապնդման դրսևորումն է: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր և նախագահ Մանե Թանդիլյանը:

«Մեր դատաիրավական համակարգից, ցավոք, այլևս արդար և տրամաբանական որոշումներ ակնկալելն անիմաստ է։ Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական քաղաքական հետապնդման դրսևորումն է։

Չեն խնայել, անչափահաս երեխա ունեցող կին գործչին կալանավորել են մի մեղադրանքով, որի հիմնավորվածությունը, մեղմ ասած, անհասկանալի է։ Ինչո՞ւ է ամենախիստ խափանման միջոցը կիրառվում այն դեպքում, երբ անձը չի խուսափում քննությունից և չի մեղադրվում ծանր հանցագործության մեջ։ Իսկ վերջերս կալանավորված քաղաքական գործիչներից ոչ մեկը պատասխանատվությունից չէր խուսափում։ Կալանքը պետք է կիրառվի որպես բացառիկ իրավական միջոց, այլ ոչ թե որպես քաղաքական ճնշման գործիք։

Ժողովուրդ ջան, մի՞թե հաշտ ենք այս ամենի հետ։ Չի՛ կարելի, հասկանո՞ւմ եք, չի՛ կարելի լուռ հետևել դատաիրավական համակարգի անկախության շարունակական խաթարմանը։ Եթե ցանկացած անհամաձայնություն կարող է հանգեցնել քրեական հետապնդման, ապա լրջագույն հարցեր են առաջանում մեր երկրում ժողովրդավարության և իրավունքի գերակայության վիճակի վերաբերյալ։

Մեր երկիրը՝ մեր աչքի առաջ, մեր լուռ համաձայնությամբ, դարձել է բռնապետություն։

Ժողովուրդը պետք է հաղթի այս քաոսային իրականությունը, ժողովուրդը պետք է հաստատի ժողովրդավարական կարգեր մեր երկրում։ Այլընտրանքի գինը վճարելու ենք բոլորս հավասարապես»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով