Ռեալիթի շոուի 47-ամյա աստղ Քորթնի Քարդաշյանը Հելոուինին ընդառաջ հայտնվել է վամպիրային համարձակ կերպարով՝ մասնակցելով խորթ որդու՝ Լենդոն Բարքերի 23-ամյակի երեկույթին։
«Վամպիրների պարահանդես» թեմայով միջոցառման համար Քորթնին ընտրել էր սև ժանյակավոր և ատլասե վինտաժ զգեստ՝ ամերիկյան Jonquil ապրանքանիշից։ Հանդերձանքն աչքի էր ընկնում խորը դեկոլտեով, բարձր կողային կտրվածքներով և թափանցիկ ժանյակե դետալներով։
Աստղն իր կերպարը լրացրել էր թափանցիկ սև թիկնոցով, շարֆով, խաչերով զարդարված շղթաներով, ադամանդե չոկերով և մուգ քարով երկար կախազարդով։ Առանձնահատուկ ուշադրություն էին գրավում կզակից կաթող կեղծ արյունն ու Instagram-ում հրապարակված լուսանկարների կարճ մակագրությունը՝ «Կծեք ինձ»։
Քորթնիի ամուսինը՝ երաժիշտ Թրևիս Բարքերը, նույնպես հետևել էր երեկույթի թեմային՝ կնոջ հետ ներկայանալով կեղծ արյան նմանատիպ հետքերով։
Լենդոն Բարքերը Թրևիսի որդին է՝ նախկին կնոջ՝ Շաննա Մոակլերի հետ։ Տոնակատարության ժամանակ ծննդյան հոբելյարը փչել է արյան նմանակող գլազուրով պատված սև տորթի մոմերը։