Ավելին 1 ժամ առաջ - 11:15 27-11-2026

Ֆրանսահայ Սիմոն Աբգարյանը կստանձնի Փարիզի լեգենդար «Արևի թատրոնի» ղեկավարումը

Ֆրանսահայ անվանի դերասան, ռեժիսոր և դրամատուրգ Սիմոն Աբգարյանը 2027 թվականի աշնանը կստանձնի փարիզյան լեգենդար Théâtre du Soleil («Արևի թատրոն») թատրոնի ղեկավարումը։

Այս մասին տեղեկանում ենք BFM. TV-ից:

Որոշումն ընդունվել է թատերախմբի հավաքական համաձայնությամբ և հաստատվել Ֆրանսիայի մշակույթի նախարարության կողմից։ 87-ամյա հիմնադիր Արիանա Մնուշկինան հայտնել է, որ անցումը լինելու է սահուն. Աբգարյանը կսկսի թատերախմբի հետ աշխատել արդեն 2027 թվականի գարնանից, իսկ ղեկավարումը լիարժեք կստանձնի սեպտեմբերին՝ իր վերջին բեմադրության ցուցադրություններից հետո։

Աբգարյանը միայնակ չի կառավարի թատրոնը։ Պահպանելով «Արևի թատրոնի» հավասարության և կոլեկտիվ որոշումների պատմական ավանդույթը՝ ստեղծվելու է համատեղ ղեկավարման մարմին՝ «նավապետություն» (capitainerie), որի կազմում Աբգարյանի կողքին կլինեն թատերախմբի ևս վեց անդամներ։

Սիմոն Աբգարյանի ստեղծագործական ուղին սկսվել է հենց այս թատրոնից։ Նա 1985–1993 թվականներին խաղացել է Մնուշկինայի թատերախմբում և այս նշանակումը բնութագրել է որպես «վերադարձ տուն»։

2022 թվականին նրան արդեն առաջարկվել էր ստանձնել թատրոնի ղեկավարումը, սակայն այդ ժամանակ նա հրաժարվել էր՝ նշելով, որ դա անհնար կլիներ համատեղել կինոնկարահանումների և արտերկրում իր բեմադրական ծրագրերի հետ։

Այս անգամ կոլեկտիվ կառավարման նոր ձևաչափը նրան թույլ կտա շարունակել նաև իր անհատական ստեղծագործական գործունեությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Ինչո՞ւ ես կեղծում, եղբայր․ կարելի՞ է անձնագրում նշել «Արցախ»
17:30 Վատ նորություն՝ հաջողակ գործարարների համար․ Աննա Հակոբյանը նոր ծախս է մտածել
14:55 Ես ՀՀ առաջին ղեկավարն եմ, ում կառավարման շրջանում 2 տարի 8 ամիս Եռաբլուրի ընդլայնում տեղի չի ունեցել. Փաշինյան
12:49 Սարքել են սենսացիա. քաղաքացիությունից զրկելու դրույթ բոլոր ժողովրդավարական երկրներում կա. Սրբուհի Գալյան
21:43 Մեռնեք էլ, «ալիևյան սահմանադրությունը» Հայաստանում չի գործելու. Ռուբեն Մխիթարյանը՝ Միրզոյանին
16:08 10 ամսական երեխայի առևանգման դեպք՝ Արմավիրում․ կասկածյալ 18-ամյա աղջիկը ձերբակալվել է
14:38 Էն ժամանակ, որ իրենք ծնվել են, Արցախ երկիր եղել ա՞. Սիմոնյանը՝ արցախցիների անձնագրում Ադրբեջան գրելու մասին
17:11 Կարեն Գրիգորյանն ազատվել է ԶՈւ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից
21:37 Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արել
18:15 Ինչու է դպրոցներում աճում ագրեսիան. անվերահսկելի սմարթֆոններ