Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 23:16 22-12-2023

Փարիզի քաղաքապետը Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությանը Փարիզի Grand Vermeil մեդալն է շնորհել

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությանը հանձնել է Փարիզի Grand Vermeil մեդալը։ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը X-ի իր միկրոբլոգում շնորհակալություն է հայտնել քաղաքապետին․

«Ի սրտե շնորհակալություն եմ հայտնում Փարիզի քաղաքապետին Հայաստանի հանդեպ իր անսասան բարեկամության համար»,- գրել է դեսպանը։