Ջենիֆեր Լոպեսի և քանթրի երգիչ Քիթ Ուրբանի հնարավոր սիրավեպի մասին լուրերը շարունակում են քննարկվել, սակայն Daily Mail-ի աղբյուրի փոխանցմամբ՝ արտիստներին ներկայումս կապում է միայն ընկերությունն ու երաժշտությունը։
57-ամյա Լոպեսն ու 58-ամյա Ուրբանը ծանոթացել են 2014 թվականին՝ American Idol նախագծի շրջանակում։ Նրանց ջերմ շփումն այն ժամանակ արդեն խոսակցությունների առիթ էր դարձել, իսկ երկուսի անձնական կյանքում տեղի ունեցած բաժանումներից հետո լուրերը կրկին ակտիվացել են։
Աղբյուրի խոսքով՝ Լոպեսը Ուրբանին չի դիտարկում որպես ռոմանտիկ զուգընկեր։ Փոխարենը՝ արտիստները կարող են համագործակցել երաժշտական ասպարեզում։
Լոպեսը հետաքրքրված է քանթրի երաժշտությամբ և քննարկել է Ուրբանի հետ մի քանի երգ ձայնագրելու հնարավորությունը։
Հիշեցնենք, որ Լոպեսի ամուսնալուծությունը Բեն Աֆլեքից ավարտվել է 2025 թվականի հունվարին, իսկ Ուրբանը բաժանվել է Նիկոլ Քիդմանից՝ երկար տարիների ամուսնությունից հետո։ Լոպեսը նախկինում հայտարարել էր, որ չի կորցրել նոր սիրո հանդիպելու հույսը։