Թուրքիայի ժանդարմերիայի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մուրադ Բուլութի գլխավորած թուրքական պատվիրակությունը այցելել է Ղրղզստանի ներքին գործերի նախարարությանը կից ներքին զորքեր։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության զարգացման, փորձի փոխանակման և համատեղ աշխատանքների ամրապնդմանը վերաբերող հարցեր։ Բուլութը նշել է, որ երկու երկրների համագործակցությունը հիմնված է նախագահների ձևավորած սերտ հարաբերությունների և բարեկամության վրա։
Նա հավելել է, որ Թուրքական պետությունների կազմակերպության շրջանակներում նպատակ է դրված համագործակցությունն առավել խորացնել։ Բուլութն ընդգծել է, որ փոփոխվող աշխարհում կարևոր է նոր տեխնոլոգիաները և կուտակված փորձը կիսել եղբայրական երկրների հետ։
Ռազմական արդյունաբերության ոլորտում համատեղ արտադրության և տեխնոլոգիաների փոխանակման ուղղությամբ աշխատանքները նույնպես շարունակվում են։ Ըստ Բուլութի՝ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը և ռազմական արդյունաբերության նախագահությունն այս ոլորտում համագործակցում են Ղրղզստանի հետ։ Նա շեշտել է, որ առաջիկայում երկու երկրների համագործակցությունն ավելի կընդլայնվի։
Ermenihaber