Արտաքին 4 ամիս առաջ - 20:05 28-04-2026

Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները

Կարսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Զամին Ալիևը և Ստամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության առևտրի ներկայացուցիչ Թամերլան Թագիևն այցելել են Կարսի առևտրաարդյունաբերական պալատ։

Կարսի առևտրաարդյունաբերական պալատի (KATSO) նախագահ Քադիր Բոզանը խոսել է այն քայլերից, որոնք կապրապնդեն Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները տնտեսական ոլորտում։

Նա նաև հույս է հայտնել, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև ամուր եղբայրական կապերն էլ ավելի կամրապնդվեն տնտեսական համագործակցության միջոցով։

Խորհրդակցություններ են անցկացվել երկու երկրների առևտրային հարաբերությունների զարգացման, փոխադարձ առևտրային ներդրումների ու տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները զարգացնելու վերաբերյալ։

Անդրադարձ է կատարվել նաև Կարսի ու Բաքվի միջև ուղիղ չվերթների մեկնարկին և նշվել է, որ այդ քայլը կբարձրացնի ինչպես առևտրային ակտիվությունը, այնպես էլ զբոսաշրջային ներուժը։

Ընդգծվել է նաև, որ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի կյանքի կոչումը կբարձրացնի Կարսի ռազմավարական նշանակությունը և կամրապնդի քաղաքի ներուժը՝ դառնալու լոգիստիկ կենտրոն։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

22:38 Փաշինյանը հայտարարում է, որ ՀՀ-ն ագրեսոր է, պատմության ու արդարության սխալ կողմում հայտնված սխալ պետություն. Արամ Քոչարյան
22:11 ԳՇ պետը մեդալի վրայից հանել է Արցախի դրոշը
09:00 Լավ լուր` Սամվել Բաբայանի համար. նա ՔՊ-ում պատգամավորներ ունի
20:51 Արարատի մարզի գյուղերից մեկում ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտին
22:46 Պուտինի դիմաց նստելը իմ կյանքի լավագույն օրը չի լինի, բայց ես դա կանեմ. Զելենսկի
21:33 Մեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. Հայրապետյան
07:55 Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ»
19:00 Խնդիրը երգը չէր. 10 օր առաջ ամեն ինչ հաստատված էր, հետո տեղեկացրին, որ ելույթս հանել են. Սոֆի Մխեյան
23:22 Հայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և Թրամփը
07:42 Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»