Ուղիղ եթեր
Բաստիոն 45 րոպե առաջ - 21:00 09-10-2026

Հայաստանը ոչ թե գնում է, այլ նրան տանում են արևմուտք․ Ազատ Արշակյան

Գևորգ Էմին-Տերյան

Գլխավոր խմբագիր

Գևորգ Էմին-Տերյանի հեղինակային «Բաստիոն» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալվել է խորհրդային այլախոհ, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

Ազատ Արշակյանը խոսել է Հայաստանի՝ դեպի Արևմուտք գնալու իրական հնարավորությունների, Սահմանադրության փոփոխության, վերջինիս տեքստից Անկախության հռչակագիրը հանելու, հռչակագրի՝ ժամանակավրեպ լինելու, նոր ատոմակայանի կառուցման, ընդդիմադիր գործիչների՝ հայ-ռուսական հարաբերությունները վարկաբեկելու, Ռուսաստանի կողմից նրանց լքելու, ընդդիմությանն ունեզրկելու, Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ պահպանելու անհրաժեշտության մասին:

Անդրադառնալով դեպի Արևմուտք գնալու հարցին՝ նա նշեց. «Եվրոպացիներն ուզում են այստեղ՝ Թուրքիայի և Իրանի թիկունքում, ունենալ ապահով մի տարածք, ապահով բոլոր իմաստներով, նրանց հարմար է, մեզ նույնպես հարմար է: Մեզ համար ցանկալի է ապրել առողջ և հարուստ կյանքով, առողջ և հարուստ կյանք մեզ խոստանում են եվրոպացիները, որովհետև իրենք այդպես են ապրում»:

Ըստ Ազատ Արշակյանի՝ այս իմաստով Հայաստանի քաղաքացիների ձգտումը համընկնում է իշխանության քաղաքականության հետ:

Անդրադառնալով Ռուսաստանի հետ փոխհարաբերություններին՝ Ազատ Արշակյանն ընդգծել է, որ մենք պետք է վերանայենք դրանք. «Ռուսաստանին պետք է նայենք մի քիչ այլ աչքերով, ոչ թե զոհի և դահիճի, այլ գործընկերության, եթե մեզ Ռուսաստանը լավ որակի ատոմակայան է տալիս կամ զենք-զինամթերք, կարող է դա դառնալ այն մեխը, որից կկախենք մեր հարաբերությունները»:

Խոսելով ընդդիմադիր առաջնորդների մասին՝ Ազատ Արշակյանը նշել է, որ նրանք սև գործ կատարեցին հայ-ռուսական հարաբերությունների համար, վարկաբեկեցին ռուսականությունը հայ ժողովրդի առջև:

«Այն, ինչ որ արել են Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը՝ ներկայանալով որպես Ռուսաստանի շահերի ներկայացուցիչներ, ավելի վատ բան երևի միայն կրակելն էր մեզ վրա: Մարդիկ ներկայացել են Ռուսաստանի դաշնակից ու Հայաստանը կողոպտել են»,- ասաց նա:

Այս և այլ ուշագրավ հարցերի մասին ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:


Գևորգ Էմին-Տերյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր