Ներքին Տեսանյութ Բաստիոն 1 ամիս առաջ - 22:00 11-09-2026

Անազատ բուհերով և քաղաքական հալածանքներով արևմուտք չեն գնում. Լիլիթ Գալստյան

Գևորգ Էմին-Տերյան

Գլխավոր խմբագիր

Oragir.News-ի «Բաստիոն» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանին։

Զրույցի ընթացքում անդրադարձել ենք Հայաստանի կրթական համակարգի խնդիրներին։ Խոսել ենք OECD-ի վերջին հետազոտության մասին, ըստ որի՝ հայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջին տեղում են տարածաշրջանում։ Որո՞նք են հանրակրթության ոլորտում արձանագրվող վատ ցուցանիշների պատճառները, և ո՞վ է պատասխանատու ստեղծված իրավիճակի համար։

Անդրադարձել ենք նաև բուհական կրթության խնդիրներին, ԵՊՀ ռեկտորի ընտրությանը, ինչպես նաև համալսարաններում ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսների նկատմամբ քաղաքական հետապնդումների և աշխատանքից ազատումների հարցերին։

Զրույցի կարևոր թեմաներից է եղել մարդու իրավունքների պաշտպանությունը։ Խոսել ենք Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի մասին։

Անդրադարձ է եղել արցախցիների և Ադրբեջանում պահվող հայ գերիների իրավունքների պաշտպանությանը․ ներկայացրել ենք, թե ինչ քայլեր է նախատեսվում ձեռնարկել այս ուղղությամբ։

Հաղորդման ընթացքում խոսել ենք նաև Հայաստանում ընդդիմության առաջնորդների նկատմամբ տեղի ունեցող քաղաքական հետապնդումների, դրանց հետևանքների և ընդդիմության անելիքների մասին։

Ամբողջական զրույցը՝ «Բաստիոն»-ի հերթական թողարկման ընթացքում։

Գևորգ Էմին-Տերյան

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան