Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ
Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 12:35 09-10-2026

Եվրախորհրդարանը Բաքվից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին և քաղբանտարկյալներին

Եվրոպական խորհրդարանն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել, որով դատապարտում է Ադրբեջանում քաղաքական բռնաճնշումները և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ քաղբանտարկյալներին ու ռազմագերիներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությանը։

«Եվրոպական խորհրդարանը կրկին իր խոր մտահոգությունն է հայտնում Ադրբեջանում հայ քաղբանտարկյալների և ռազմագերիների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին բարձրաստիճան ներկայացուցիչների շարունակվող կալանավորման կապակցությամբ, կոչ է անում անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել նրանց և հարգել նրանց հիմնարար իրավունքները»,-ասված է բանաձևում։

Բանաձևն ընդունվել է 492 կողմ և 23 դեմ ձայներով։ Հայ գերիների վերաբերյալ դրույթները վերջնական տեքստում ներառվել են բանաձևի համահեղինակ, Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Մարինա Մեզյուրի ջանքերի շնորհիվ։

Քվեարկությունից հետո Մեզյուրը խիստ քննադատել է Եվրամիությանը՝ Ադրբեջանին ուղղված իր բազմակի դատապարտումները կոնկրետ գործողություններով չամրապնդելու համար։ Նա զգուշացրել է, որ վտանգված է ԵՄ-ի վստահելիությունը, և կոչ արել Եվրամիության ղեկավարությանը Բաքվի հետ բոլոր հարաբերությունները խստորեն պայմանավորել մարդու իրավունքների պահպանմամբ։

Նշվում է, որ Եվրոպական խորհրդարանը ցավում է ԵՄ ներկայացուցիչների կողմից Ադրբեջան կատարած վերջին բարձր մակարդակի այցելությունների ժամանակ քաղբանտարկյալների հարցերը հրապարակայնորեն չբարձրաձայնելու և նրանց ազատ արձակումը պահանջելու համար։ Զգուշացնում է, որ նման լռությունը կարող է խաթարել ԵՄ մարդու իրավունքների քաղաքականության հեղինակությունը։ Պնդում է, որ ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների հետագա խորացումը պայմանավորված լինի քաղաքական դրդապատճառներով ձերբակալված անձանց անհապաղ ազատ արձակմամբ և անկախ լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության և քաղաքական ընդդիմության նկատմամբ ճնշումների դադարեցմամբ։ Կոչ է անում Ադրբեջանին լիովին կատարել ՄԻԵԴ-ի որոշումները քաղաքական դրդապատճառներով հետապնդումների վերաբերյալ։