Ներքին 1 ամիս առաջ - 23:22 03-10-2026

Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն․ ՀՀ Նախագահ

Նախագահական նստավայրում նախագահ Վահագն Խաչատուրյանի ներկայությամբ կայացել է ՀՀ Կառավարության անդամների երդմնակալության արարողությունը:

Երդման արարողության ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է վարչապետին և Կառավարության անդամներին ու նշել.

Այսօր տրված երդումը բարձր պատասխանատվություն է Հայաստանի Հանրապետության և մեր քաղաքացիների առջև։

Այն հավատարմության խոստում է պետականությանը, Սահմանադրությանը և օրենքներին:

Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն։ Ձեր աշխատանքի ամենակարևոր չափանիշն արդյունքն է՝ երկրի առջև ծառացած խնդիրների լուծումը, մարդկանց կյանքի բարելավումը և պետության ամրապնդումը»: