Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 13:25 10-06-2022

ԳՇ պետի պաշտոնը դարձնելով նախարարի առաջին տեղակալ՝ մենք քաղաքականացնում ենք այդ պաշտոնը․ Սեյրան Օհանյան

«Այն, որ իրենք ներկայացնում են հանրությանը Կառավարության նիստում և այլ հարցազրույցների ժամանակ, խոսում է նրամ մասին, որ իրենք այսօրվա գոյություն ունեցող «Պաշտպանության մասին» օրենքին լիարժեք չեն տիրապետում և չեն հասկացել, որ 2008թ-ին, երբ «Պաշտպանության մասին» օրենքը փոխվեց, ինչ նշանակություն ուներ դա։ Առաջինը գիտենք, որ մեր զինված ուժերի պատմության ամբողջ ընթացքում պաշտպանության նախարարների պաշտոնները քաղաքացիական պաշտոններ են եղել, և բացի Վաղարշակ Հարությունյանից՝ մնացած բոլոր պաշտպանության նախարարները, ընդ որում՝ նաև ես, քաղաքացիական անձնավորություն ենք եղել, այսինքն՝ լինելով քաղաքական թիմի անդամ՝ նշանակվել ենք պաշտպանության նախարարի պաշտոնում։ 2008թ․-ին՝ դեկտեմբեր ամսին, հանրապետության նախագահի ստորագրությամբ «Պաշտպանության մասին օրենքով» նախարարի և գլխավոր շտաբի պետի պարտականությունները հստակ առանձնացվեցին։

Նախարարը պատասխանատու էր՝ որպես քաղաքական թիմի անդամ, պաշտպանական քաղաքականության, դրա շրջանակում ռազմաքաղաքական իրավիճակի գնահատման, կադրային քաղաքականության, ռազմական կրթության և զինված ուժերի համակողմանի ապահովման հարցերում։ Համակողմանի ապահովում․ դա ֆինանսական ապահովումն է, նյութատեխնիկական և այլ ապահովման խնդիրներ։ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը պաշտպանության նախարարության ենթակայությամբ առանձնացված մարմնի ղեկավար դարձավ, որը պատասխանատու էր զինված ուժերի զորային կառույցի, այսինքն՝ մարտական բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների կառավարման, մարտական խնդրի իրականացման։ 2008թ․-ին գլխավոր շտաբի պարտականություններից հանվեց նաև զինված ուժերի մատակարարման խնդիրը, ստեղծվեց նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտ, որը իրականացնում էր մատակարարում, այսինքն՝ գլխավոր շտաբի պետից ստանալով պատվեր, թե ինչ գնումներ պետք է իրականացվի, ինքը մրցույթ էր կազմակերպում, գնումներ իրականացնում և ապահովվում»,- այս մասին Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց նախկին պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը։

Նրա խոսքով՝ ԳՇ պետի պաշտոնը դարձնելով նախարարի առաջին տեղակալ՝ մենք քաղաքականացնում ենք այդ պաշտոնը. «Իրենց թվում է, որ այդ մեկ բառն ավելացնելով՝ իրենք ցույց են տալիս, որ ԳՇ պետը ենթարկվում է նախարարին: Չեն հասկանում, որ այսօրվա օրենքով էլ այդ ուղղահայացը գոյություն ունի: Այս փոփոխություններով հավասարություն է դրվում նաեւ պաշտպանության նախարարի երկու տեղակալների միջեւ: Առաջինը տեղակալ, որը կարող է անփորձ լինել, եւ ԳՇ պետը: Երբ նախարարը բացակայում է, այդ քաղաքական տեղակալն է նախարարի պարտականությունները իրականացնելու: Այսինքն՝ անփորձը լինելու է ղեկավար ԳՇ պետի նկատմամբ: Ամենավտանգավորը, որ ԶՈՒ ղեկավար է հանդիսանալու պաշտպանության նախարարը, որը քաղաքական թիմի անդամ է, կարող է ոչ մի փորձառություն չունենալ: Ինձ համար ինչ-որ տեղ հասկանալի կլիներ, եթե նախարարի պաշտոնն էլ դարձնեին զինվորական»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը:

Նա կարծիք հայտնեց, որ այս իշխանությունն իր անփորձությունը փորձում է այս փոփոխությամբ լրացնել՝ չհասկանալով, որ ԳՇ պետը ենթարկվում է նախարարին, եւ ԳՇ-ն նյութատեխնիկական ապահովմամբ չի զբաղվում:

Հիշեցնենք՝ այս պահին Բաղրամյան 26-ին տեղի է ունենում ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորրհդի նիստը։ «Դիմադրություն» շարժումը առավոտյան երթով հասել էր Բաղրամյան պողոտա, սակայն չէր կարողացել մոտենալ Բաղրամյան 26 շենքին, քանի որ ոստիկանները, մի քանի շղթա կազմած, փակել էին այն:

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ